Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

30 օգոս 2023 18:34

Պրիգոժինի ինքնաթիռի կործանման վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»․ Պեսկով

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ եզրակացություններ առայժմ չկան, սակայն վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ կան, քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց թվում է նաև այն վարկածը, գիտեք՝ ինչի մասին է խոսքը, այսպես ասենք՝ միտումնավոր չարագործությունը և այլն», - ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ Պեսկովը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ քննչական կոմիտեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր