Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

30 օգոս 2023 12:58

Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը, ապա հեռացել Ադրբեջանի կողմ

Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին հերթապահող արցախցիները կանգնեցրել են ռուս խաղաղապահների մեքենան, որի պատուհանից նրանցից մեկը ֆոտոխցիկով նկարահանել է ակցիայի մասնակիցներին։

Արցախցիները պարզել են, որ ռուսական խաղաղապահների համազգեստով նկարահանողը ադրբեջանցի  է, որը համառորեն փակել է իր դեմքը և փաստաթուղթ ցույց չի տվել: Արցախցիների պահանջին, որ նա իրենց տա տեսախցիկը, ռուս խաղաղապահների մեքենան արագ հետ է շարժվել ու Ասկերան-Ակնա ճանապարհով հեռացել Ադրբեջանի կողմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր