Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

01 սեպ 2023 15:52

Իսրայելից նոր խմբաքանակով զենք է մատակարարվել Ադրբեջան.Բաքուն Արցախում ծրագրում է հակաահաբեկչական գործողություն

Իսրայելից նոր խմբաքանակով զենք է մատակարարվել Ադրբեջան SIlk Way Airlines ավիաընկերության կողմից, որը մշտապես օգտագործվում է Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչներ և ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը. «Շատ կարևոր է ֆիքսել, որ Իսրայելի քաղաքականությունն իր էությամբ հակահայկական չէ, այսինքն՝ Իսրայելը բացառապես Հայաստանի դեմ ուղղված գիծ չի հետապնդում, Հայաստանն իրենց համար ընդհանուր առմամբ երկրորդական խնդիր է, իսկ տարածաշրջանի առանցքային սուր հարցը միայն Իրանն է»,-ասաց նա:

Այսինքն, շարունակեց փորձագետը, Ադրբեջանի օգնությամբ Իսրայելը հարված է հասցնում Իրանին, որից էլ առաջնային տուժում է Հայաստանը: 

Իսրայելում այս պահին փոքր-ինչ դիսկուրսի փոփոխություն կարելի է նկատել, շարունակեց մեր զրուցակիցը, քանի որ բացահայտ Ադրբեջանին աջակցելը այն ամենից հետո, ինչ արվել է, շատ «տոքսիկ» կդիտվի և Իսրայելին իր հերթին անհրաժեշտ են արդարացումներ։ Նրանք գտել են այդ արդարացումները, հայտարարելով, որ Հայաստանը Իրանի հետ զորավարժություններ է անցկացնում և զենք ստանում։ Ըստ Մելքոնյանի, նրանք առաջ են քաշում հայ-իրանյան համագործակցության մի շարք կետեր, որոնք կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ շատ չնչին կերպով են համապատասխանում։ 

Հարցին՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի, փորձագետը նշեց.«Ադրբեջանի պատերազմին նախապատրաստվելն ամենևին էլ գաղտնիք չէ, ինչպես նաև այն, որ ուկրաինական հակահարձակմանը զուգահեռ Արցախում ծրագրում են այսպես կոչված հակաահաբեկչական գործողություն իրականացնել»։ 
Ամենևին գաղտնիք չէ նաև այն, որ Ադրբեջանը պարբերաբար արդիականացնում է իր զինված ուժերը, լրացնում է սպառազինությությունը, պահեստավորումը, պարբերաբար զորավարժություններ է անցկացնում։ 

«Հարցն այն է, թե ինչ ձևաչափով և երբ կսկսեն ռազմական գործողությունները, իսկ սկիզբն ու ձևաչափը պայմանավորված են լինելու բազմաթիվ հանգամանքներից ելնելով»,- եզրափակեց Սերգեյ Մելքոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր