Թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբան          Մայրը կաuկածվում է դuտեր և տղայի նկատմամբ nտնձգnւթյnւններ կատարելnւ մեջ՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպպատակով       «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ    

11 սեպ 2023 23:06

Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, Ադրբեջանը զորքերի կուտակում ունի

Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այն գնահատականները, որ տվել եմ կառավարության նիստում, չեն փոխվել: Այդ մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սահմանային լարվածության իրավիճակով պայմանավորված առաջին զանգը եղել է ՌԴ նախագահի հետ, այնուհետ զրուցել է Իրանի, Վրաստանի, Ֆրանսիաի, Գերմանիաի, ԱՄՆ-ի ղեկավարների հետ։

«Ես խոսել եմ ՌԴ  նախագահի հետ վերջերս, մյուսների հետ չեմ խոսել, նաև ասեմ, որ այդ զանգերի նպատակն ու իմաստն այն է, որ այն գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների տեղեկացված չեն, այդ տեղեկությունները փոխանցվեն, իսկ ՌԴ նախագահը տեղեկացված է իրավիճակի մասին։ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի  իրավիճակն սկսվում է 2022-ի դեկտեմբերից: Այդ ժամանակից մինչեւ այս պահը մեկ տասնյակից  ավելի զրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կան, որոնք կարծում եմ՝ պետք էր եւ արժեր կիսել նրանց հետ, իսկ ՌԴ նախագահի հետ վաղուց կիսել ենք: Այս առումով, ցավոք, մեր խոսակցությունից ի վեր, իրադրությունը չի փոխվել, որ նոր խոսակցության կարիք լիներ ՌԴ նախագահի հետ: ըստ անհրաժեշտության այդ հեռախոսազրոույցները կարող են տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը;»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր