Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

05 հոկ 2023 13:51

Չի բացառվում, որ առաջիկայում հնարավոր մասշտաբային գործողությունների համար նոր դաշտ կբացվի

Վերջին օրերին կային որոշակի սպասումներ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրման վերաբերյալ։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը և Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այդ հարցը փաստացի լուծվել է։ Իրականում՝ Հայաստանի ու Ադրբեջանի «խաղաղության պայմանագրի» համար շատ այլ խնդիրներ կան, որոնք հարցեր են առաջացնում և խոչընդոտում են այդ պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ առաջին խնդիրը սահմանների, այսպես կոչված՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն է, որի հետ կապված մոտեցումները Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։ «Ադրբեջանն այս ընթացքում առաջ է բերել կեղծ քարտեզներ, որպես սկզբունք չի ուզում ընդունել մեկ քարտեզ և սկզբունքներ, որոնք չեն կարող բանակցային գործընթացի հիմքում լինել։
Հաջորդը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցերն են։ Ադրբեջանը սրա տակ փորձում է առաջ մղել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» և բնականաբար այս թեման ևս մեծ խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների միջև ստորագրվելիք փաստաթղթերում»։

Ըստ նրա՝ իրականում Արցախի հարցում կար կոմպրոմիս Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև և դրա արտացոլումն, ըստ էության, Հայաստանի իշխանությունների հայտարարություններն էին՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, ուստի, այս հարցը չէր կարող խոչընդոտել այդ պայմանագրին»։

«Ավելին, այն իրավիճակը, որ ունենք Արցախում որևէ կերպ լիցքաթափում չի բերել, և ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին ծանր»։

Հարցին, թե արդյո՞ք Գրանադային հանդիպման չեղարկումը կարող է հանգեցնել սահմանային նոր լարվածության՝ նա նկատեց, որ լարվածության վտանգը էապես բարձրացել է։

«Ադրբեջանը փորձել է օգտվել քաղաքական, ռազմական իրավիճակից և հաշվի առնելով ՌԴ-ի և ՀՀ-ի միջև խիստ լարված իրավիճակին՝ փորձում է ստանալ ավելին։

Ադրբեջանը փորձում է 2 խնդիր լուծել. Առաջինը՝ Թուրքիային լիարժեք կողմն դարձնել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, երկրորդը՝ Ադրբեջանը փորձում է վերանայել իր պահանջները, որոնք ներկայացվել են ՀՀ իշխանություններին՝ 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը հիմա կարծում է, որ կարող է մեծացնել իր պահանջները, ընդ որում ՝ սա արվելու է ուժի սպառնալիքներով։ Հետևաբար, չպետք է բացառել, որ առաջիկայում հնարավոր մասշտաբային գործողությունների համար նոր դաշտ կբացվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր