Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

06 մար 2024 12:35

Ռուսների հեռանալը Ադրբեջանին էլ ձեռնտու չէ. Եթե խաղաղապահ, ապա Ադրբեջանի համար գերադասելի է ռուսականը

Ռուսների հեռանալը Ադրբեջանին էլ ձեռնտու չէ. Եթե խաղաղապահ, ապա Ադրբեջանի համար գերադասելի է ռուսականըԼեռնային Ղարաբաղի բնակչության ամբողջական բռնի տեղահանումից հետո Ռուսաստանն իր խաղաղապահների գոյության փաստն այնտեղ սկսեց արդարացնել նրանով, թե վերջիններս շարունակում են մնալ տարածքում՝ շենքերը և հատկապես մշակութային արժեքները պահպանելու համար:

Վերջին օրերի արձանագրումները, սակայն, այլ բանի մասին են վկայում: Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով սկսել է ոչնչացնել հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում՝ վանդալիզմի ենթարկելով մշակութային կոթողները և այլ կառույցներ:

Մասնավորապես լայն արձագանք գտավ Ստեփանակերտում «Արցախբանկ»-ի գլխամասային գրասենյակի շենքի արտաքին տեսքի ձևափոխումը, Ազգային ժողովի շենքի ամբողջական քանդումը, տարբեր հայ հասարակական և մշակութային գործիչների արձանների ապամոնտաժումը:

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի այս վարքագծին, ասում է՝ պատահական չէ, որ մշակութային վանդալիզմն ապացուցող տեսանյութերը տարածվում են Ռուսաստանի կողմից հայտարարությունից հետո՝ այս համատեքստում վկայաբերելով Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ բոլորովին վերջերս արած այն հայտարարությունը, թե ռուս խաղաղապահները ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները:

«Այդ տեսանյութերն արվել են Ադրբեջանի իշխանության իմացությամբ, գուցե նաև պատվերով, որպեսզի ցուցադրվի, որ ռուսական զորքն ադրբեջանական տարածքում որևէ կերպ չի ծառայում այն նպատակներին, որոնց մասին հայտարարում է ռուսական կողմը։ Նրանք այնտեղ էին՝ ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը, բայց տեսանք, թե ինչ եղավ, այժմ էլ ասում են՝ շենք-շինություններ են ապահովում, նորից տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Նորություն չէ, որ ռուսական կողմը թե՛ որպես գործընկեր, թե՛ միջազգային իրավունքի սուբյեկտ չի կատարում իր պարտականությունները, սա հերթական ապացույցն է»,- ասում է Միսկարյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը մի կողմից չի ցանկանում, որ Ռուսաստանը դուրս գա ԼՂ տարածքից, մյուս կողմից էլ փորձում է հնարավորինս թուլացնել, խարխլել ՌԴ ներկայությունը, որպեսզի այն զիջումները, որոնց ինքը (-խմբ. նկատի ունի Ադրբեջանը) պետք է գնա, լինեն փոքր։ Միսկարյանը ևս մեկ անգամ կրկնում է այն համոզմունքը, որ Ռուսաստանը ցանկանում է մնալ տարածաշրջանում, ինչը Ալիևը ևս ուզում է, սակայն դրա համար քիչ գին վճարելով:

«Ռուսաստանի համար էլ այդ հայտարարությունը, որ ռուս խաղաղապահները մշակութային շենք ու կառույց են պահպանում, միակ պատրվակն է, որով փորձում են հիմնավորել խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում։ Ռուսների հեռանալը Ադրբեջանին էլ ձեռնտու չէ, բայց մնալը պետք է կառավարելի լինի ադրբեջանական իշխանության կողմից»,- նկատում է նա:

Հարցադրմանը՝ մշակութային այս «ցեղասպան» քաղաքականությունը մինչև վերջ կշարունակվի՞, թե՞ հնարավոր է՝ ինչ-որ պահի կանգ առնի Ադրբեջանը, քաղաքական գործիչն ասում է՝ կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ, թե ինչ կկարողանա ստանալ բանակցություններից հայկական կողմը։

«Ռուսաստանի համար մշակութային կառույցների ավերման կամ դրանց պահպանումն էական խնդիր չէ: Ռուսաստանի համար միակ կարևոր բանը իր դիրքերի ամրապնդումն է Հարավային Կովկասում, քանի որ, ինչպես հասկանում ենք, Հայաստանը շրջվել է դեպի Արևմուտք։ Այդ առումով ՌԴ դերը տարածաշրջանում, որպես լուրջ խաղացողի, փոխարինվել է անլուրջ խնդրի»,- կարծում է զրուցակիցը:

Միևնույն ժամանակ Միսկարյանը նկատում է՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահների ներկայությունը կախված է տարբեր գործոններից՝ սկսած Ուկրաինայում ընթացող պատերազմից, ԱՄՆ ընտրություններից, հայ-ադրբեջանական, հայ-ֆրանսիական հարաբերություններից, Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության դիրքորոշման հնարավոր կոշտ վերաբերմունքից։

«Միայն Ադրբեջանի ցանկությամբ չէ այդ ներկայությունը շարունակվելու։ Խնդիրն այն է, թե, օրինակ, Ուկրաինայի պատերազմից հետո ինչ վիճակում կլինի Ռուսաստանը, գուցե կստորագրի փաստաթուղթ, որ հանում է իր ներկայությունը հետսովետական պետություններից, ապա այդ դեպքում Ադրբեջանը չի կարող ստիպել ռուսական զորքերին մնալ այնտեղ, թեև Ադրբեջանի համար հեշտ է ՌԴ դիրքերի թուլացման պայմաններում բանակցել հենց Ռուսաստանի հետ, քան Թուրքիայի կամ Արևմուտքի։ Եթե խաղաղապահ, ապա Ադրբեջանի համար գերադասելի է ռուսականը»,- տեսակետ է հայտնում նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր