Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

20 ապր 2024 09:27

Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու

Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական տրանսպորտում «100 դրամանոցների խնդիրը» գրեթե միշտ արդիական է եղել, քանի որ ավտոբուսների արկղերը միայն այդ մետաղադրամն են ընդունում, իսկ ուղևորները ոչ միշտ են ունենում 100 դրամանոց, կամ ոչ բոլորն ունեն հնարավորություն ավտոբուսներում տեղադրված վճարային տերմինալով վճարել ուղեվարձը: Քաղաքապետարանի կողմից միջանկյալ որոշում կայացվեց, որ 2022 թվականի ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդնեը կունենան մանրադրամ, որպեսզի կարողանան ուղևորների գումարը մանրել։ Սակայն առձեռն ստացած գումարն ամբողջությամբ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ դրամարկղ մուծելու հարցում կան լուրջ կասկածներ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մայիսի 1-ից քաղաքացիները կա՛մ պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց, կա՛մ վճարումը կատարեն ավտոբուսներում տեղադրված Telcell-ի տերմինալներով: Այսինքն, վարորդների մոտ այլևս գումար չի լինելու. վճարումը կատարվելու է կա՛մ նշյալ տերմինալով, կա՛մ ավտոբուսների դրամարկղերով:

Եթե ուղևորը չունենա 100 դրամանոց մետաղադրամ կամ հեռախոսային համապատասխան հավելված, ապա վարորդը ոչ միայն որևէ գումար չի վերցնելու, որպեսզի մանրի, այլև իրավունք է ստանալու պարզապես չվարել ավտոբուսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր