Հայաստանից Բուչա խորհրդարանական որևէ պատվիրակություն չի գնացել, Մարիա Զախարովան ստում է. Ալեն Սիմոնյան

«Որևիցե պատվիրակություն Հայաստանից չի գնացել, բայց կարող եմ տիկին Զախարովային փոխանցել մեր կամ իմ լրատվականը փոխանցի Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անուններ կամ 100.000-ից ավելի փախստականների անուններ այն տարածքից, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանը շեշտեց՝ ստեր և աբսուրդներ, որն արդեն գործելաոճ է դարձել, չի մեկնաբանում:
«Սուտ է խոսում ուղղակի նա, ես խոստանում եմ, որ կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետին, որ պատասխանի ՌԴ ԱԳՆ ներկայացուցչությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել էր.
«Ռուսաստանը հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել ուկրաինական Բուչա քաղաքում «իբր ռուսների կողմից սպանվածների ցուցակով»»: