Սեպտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանում կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին առևտրի կենտրոնը       Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է    

20 սեպ 2024 22:23

Հայաստանում կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին առևտրի կենտրոնը

Հայաստանում կբացվի Իրանի՝ արտերկրում առաջին առևտրի կենտրոնըՀոկտեմբերի 1-ին Հայաստանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնն արտերկրում՝ Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է իրանական Mehr գործակալությունը։ Նշվում է, որ կենտրոնը կծառայի որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ):
 
Այն կգործի Երևանում՝ ավելի քան 18,000 քառակուսի մետր տարածքում։ Առևտրի կենտրոնի 10,000 քառակուսի մետր ցուցադրական տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային կրպակներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում, կլինի համաժողովների սրան և բիզնես-բիզնես (B2B) հանդիպումների սենյակ, ինչպես նաև բացօթյա տարածք միջոցառումների, կոնֆերանսների և փառատոնների համար։ Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ, Իրանի խոշորագույն արդյունաբերական կենտրոնների գործարարների և ղեկավարների ներկայությամբ իրանական առևտրի կենտրոնը շուտով շահագործման կհանձնվի։
 
Նշվում է, որ բացի շուկայավարման և հետազոտական ​​ծառայությունների մատուցման, Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեռանկարային շուկա մուտք գործելուց, կենտրոնը բարենպաստ պայմաններ կապահովի ֆինանսական փոխանցումների, լոգիստիկ և տրանսպորտային ծառայությունների, իրավաբանական խորհրդատվություն, հարկային և մաքսային ծառայությունների մատուցման համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր