Կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          «Chevrolet»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, վիրшվորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է       Խոշոր ավտովթար. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ    

07 հոկ 2024 20:49

Ինչպես է առաջացել «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհը

Ինչպես է առաջացել «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհըԵրևանի Իսակովի պողոտայի 31 հասցեում գտնվող «Դոմուս» խանութ-սրահում բռնկված հրդեհի վերաբերյալ ըկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ աշխատել է հրդեհի ազդանշման համակարգը, և հրդեհի արագ տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունը:

Նշվում է, որ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակում:

Ըստ ընկերության հաղորդագրության՝ ականատես աշխատակիցները պատմել են, որ հրդեհը բռնկվել է էներգամատակարարման հանգույցից:

Ընկերությունը պնդում է, որ հրդեհային անվտանգության միջոցներ եղել են, սակայն դրանք բավարար չեն եղել աղետը կանխելու համար: Տեսչական մարմնի կողմից էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտում երբեւէ չի արձանագրվել:

Ընկերությունից հայտնում են, որ վնասները միայն նյութական են, դրանք հաշվարկվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր