Հրդեհ Սիլիկյան թաղամասի տներից մեկի բակում, այրվել է չգործող թոնրատան          ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար    

26 հուն 2025 09:41

Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»

Փաստաթուղթ․ Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել:

Տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը:

Ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 3-ին. Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը:

Ի դեպ, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները օրացուցային 25 օր անցկացնելու են ծառայությունում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26․ 06․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր