Գառնիում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2110»-ում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել Գառնի համայնքի կամավոր հրշեջ-փրկարարական խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունի փողոցում Սպարտակ Ս․-ին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, որը ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ տեղի ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով ոստիկանության Գառնիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։