Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում, Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղում տուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Օպերատիվորեն ժամանել են Հրազդանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են սեփական տանը կից գտնվող խորդանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
