Արմավիրի մարզի Հացիկ գյուղում այրվել է ավտոմեքենա
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:52-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։
