Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

18 ապր 2026 14:09

Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքը

Արագածոտնի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է բենզինի վաճառքըՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և վերացնել խախտումները։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր