Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

15 հուն 2016 15:35

Եղանակը վնաս է հասցրել նաև մեղվաբուծությանը

Հունիսի 15-ին Հայացք մամուլի ակումբում մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը և գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, մեղվաբույծ Կամո Պետրոսյանը խոսեցին մեղրամթերքի պարտադիր լաբարատոր փորձաքննության, ինչպես նաև մեղուների և մեղվամթերքի վրա  անկայուն եղանակի ազդեցության մասին: 

Ըստ նրանց, հանրապետությունում վերջին ամիսներին գրանցված փոթորիկներն ու անձրևները բացասաբար են անդրադարձել մեղվաբուծության վրա: «Մեղվաընտանիքները գրեթե չկարողացան զարգանալ: Կարկուտների, անձրևների հետևանքով առաջացած խոնավության պատճառով զրկվեցինք  ծաղկափոշուց, մեղուների պաշարն էլ քիչ է: Եթե առաջիկայում  արևային եղանակ  լինի, հույս կարող ենք ունենալ, որ լավ կլինի: Դեռ ամեն ինչ կորած չէ»,-ասաց մեղվաբույծների ազգային միավորման համանախագահ Արմեն Նազարյանը:

Մեղվաբույծ Կամո Պետրոսյանն էլ նշեց, որ տուժել են հիմնականում Արարատյան դաշտի, Վայոց ձորի նախալեռային հատվածների՝ Արենիի, Նորավանքի, Եղեգնաձորի ցածրադիր գոտիների փեթակները: Նա ﬔղվապահներին հորդորեց փեթակները ցածրադիր գոտիներից տեղափոխել բարձրադիր գոտի: «Եթե փեթակները ցածրադիր գոտիներում են տեղադրված, պետք է բարձրացնել բարձրադիր գոտի: Դա ﬔղվաբույծներին թույլ կտա ունենալ ավելի շատ քանակությամբ ﬔղր»,-ասաց Կամո Պետրոսյանը: Անրադառնալով հայկական ﬔղրի որակին Կամո Պետրոսյանը նշեց, որ հայկական ﬔղրի բարձր որակը պայմանավորված է Հայաստանի բնակլիմայական պայմաններով: «Հայաստանի ծովի մակերևույթից բարձրության ﬕջին մակարդակը, մթնոլորտային ճնշումը, արևային օրերի քանակը նպաստում են, որպեսզի հայկական ﬔղրը լինի բարձր որակի»,- ասաց նա: Մեղվաբույծը նաև հավելեց, որ մարդը տարեկան պետք է օգտագործի ﬕջինը 35 կիլոգրամ ﬔղր: Այս տարի Հայստանում սպասվում է ﬔկ փեթակից ﬕջինը 10-15 կիլոգրամ ﬔղր: 

Անդրադառնալով  հայկական մեղրի արտահանմանը, Արմեն Նազարյանը պարզաբանեց. «Արտահանման համար բազմաթիվ լաբարատոր փորձարկումներ  են անհրաժեշտ, որոնք շատ թանկ արժեն՝ 600 հազար դրամի կարգի, այդ իսկ պատճառով մեղվաբույծները նախընտրում են իրենց ստացած բերքն այստեղ վաճառել, քան տանել լաբորատորիա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր