Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

04 մայիս 2017 22:22

Շրջանառվող կարծիքներ սեռավարակների մասին. Առասպե՞լ, թե՞ իրականություն. Հարցազրույց մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանի հետ

Հարցազրույց մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանի հետ։
 
-Բժիշկ, հնարավոր է արդյո՞ք զգալ սեռավարակի առկայությունը օրգանիզմում: Սեռավարակներն արդյո՞ք պետք է ուղեկցվեն որաշակի գանգատներով:
-Գանգատների առումով իհարկե այսօր իրազեկվածությունը կարելի է գնահատել բավարար։ Գրեթե բոլորն էլ գիտեն, որ ախտաբանական արտադրությունը սեռական օրգաններից կարող է դիտարկվել որպես սեռավարակի ախտանշան, բայց սահմանապակվել դրանով պետք չէ։ Չմոռանանք նաև, որ որոշ սեռավառակների բնորոշ են խոցա – էրոզիվ (վերքային մակերեսների), ինչպես նաև գերաճական գոյացությունների առաջացում։ Բայց և այնպես, միշտ չէ, ու բոլոր սեռավարակները չեն, որ ուղեկցվում են գանգատներով։ Այսօր, շատ հաճախ առնչվում ենք տորպիդ (թառամ ընթացքով), կամ առհասարակ առանց որևէ գանգատի ուղեկցման սեռավարակների հետ։ Ուստի՝ ցանկացած անպաշտպան հարաբերություն համարվում է ռիսկային վարքագիծ սեռավարակ ձեռք բերելու առումով։
-Ամուսանացած զուգընկերոջից կամ զուգըներուհուց հնարավո՞ր է սեռավարակ ձեռք բերել:
-Իրականում սեռավարակները երբեք հաշվի չեն առնում անձի կարգավիճակը (ամուսնական, սոցիալական և այլն)։ Հավասարապես կարող են արձանագրվել և ամուսանացած, և ամուրի, և անգամ այրի անձանց մոտ, եթե եղել է անպաշտպան սեռական հարաբերություն։ Նման դեպքերում մենք խոսում ենք մեկից ավելի զուգըներոջ կամ զուգընկերուհու մասին, ինչն էլի համարվում է ռիսկային սեռական վարքագիծ։ Ուստի՝ փոխդարձ հավատարմությունն է միայն սեռավարակից խուսափելու գրավական։
-Խոսենք սեռավարակի փոխանցման ճանապարհների մասին: Արդյո՞ք այն փոխանցվում է միայն վագինալ (հեշտոցային) հարաբերության ժամանակ:
-Հերթական թյուր կարծիքն է սա։ Գրեթե բոլոր սեռավարակների հարուցիչները (շատ քիչ բացառություններով) կարող են ախտահարել և ուղիղ աղու, և բերանի ու ըմպանի լորձաթաղանթները: Ուստի ցանկացած տեսակի հարաբերություն պետք է լինի պաշտպանված, եթե ցանկանում եք խուսափել սեռավարակից։ Ասեմ ավելին, եթե հեշտոցային հարաբերության ժամանակ առավել մեծ է հենց սեռավարակների հարուցիչների փոխանցման հավանականությունը, ապա օրալ և անալ հարաբերությունների ժամանակ, այդ ամենին գումարվում է նաև ոչ սպեցիֆիկ հարուցիչներով պայմանավորված բորբոքային ախտահարումների հավանականությունը։
-Սեռավարակ հնարավո՞ր է ձեռք բերել լողավազանից, շոգեբաղնիքից և լոգարանից:
-Մեր գործընկերոջ խոսքը՝ մեջբերման ձևով, շատ տեղին կլինի հիմա․ «Վարակվում են սաունայում, այլ ոչ սաունայից»։
Իհարկե, եթե հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ լինեն, ոչ միայն սեռավարակ, այլ նաև մաշկային մի շարք խնդիրներից, հնարավոր չի լինի խուսափել։ Բայց և այնպես, հաշվի առնելով, որ սեռավարակների հարուցիչների մեծ մասն անկայուն են արտաքին միջավայրում ու շատ զգայուն տարբեր ախտահանիչ միջոցների նկատմամբ, ապա հավանակությունը պրակտիկ մոտ է զրոյի։ Հետևաբար, նման տեսակետն արդեն վաղուց կորցրել է իր նշանակությունն ու համոզիչ կարող է լինել երևի թե միայն շատ դյուրահավատ անձանց համար։
-Կա կարծիք, որ պահպանակների ծակոտիներով որոշ հարուցիչներ կարողանում են անցնել և արդեն դրա կիրառումն անիմաստ է դառնում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Օգտվելով առիթից՝ նշեմ, որ առայսօր պահապանակը միակ միջոցն է, որ պաշտպանում է ոչ միայն շատ սեռավարակներից, այլ նաև անցանկալի հղիությունից։ Ամենափոքր չափերն իհարկե բնորոշ են վիրուսներին, միևնույն ժամանակ դրանք ամենաբարդ բուժում պահանջող խնդիրներն են։ Բայց անգամ վիրուսային ծագման խնդիրներից այն պաշտպանում է։ Իհարկե այստեղ բացառություն կարելի է անել այն խնդիրների համար, որոնց բնորոշ է հպավարակիչ բնույթն, ասել է՝ հնարավոր է փոխանցում սերտ մարմնական (մաշկային) կոնտակտի միջոցով։
- Ձեր խորհուրդը մեր ընթերցողին:
-Ամփոփելով նշեմ, որ սեռավարակների ախտորոշմամբ ու բուժմամբ պետք է զբաղվեն մաշկաբան-սեռավարակաբաններն, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ ու նաև իրավունք բուժելու երկու սեռի պացիենտներին։
Հիշեք, որ փոխադարձ հավատարիմ զույգն է լավագույն գրավականը սեռավարակների կանխարգելման։ Եվ իհարկե ցանկացած պատահական սեռական հարաբերույթուն՝ անկախ տեսակից, պետք է լինի պաշտպանված։
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր