Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

03 սեպ 2017 13:34

ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ

ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄՀայ երաժիշտներից շատերի համար ազգային նվագարանները Հայաստանում եւ օտար երկրներում ներկայացնելն ուղղակի մեծ պատիվ է: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյան) մենակատար, քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ այդ երաժիշտներից մեկն է, ով իր սերն ու զգացմունքներն արտահայտում եւ հանդիսատեսին է փոխանցում քանոնի հնչյունների միջոցով: Քանոնահարուհին ոչ մի առիթ բաց չի թողնում` հայ հանդիսատեսին մաքուր ու անաղարտ երաժշտություն մատուցելու համար: Վերջերս ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Մ. Գեւորգյանը «Տաղարան» համույթի հետ միասին հանդես է եկել մի շարք մարզերում: Ասում է` տպավորված է մարզի հանդիսատեսի ջերմ ընդունելությունից եւ փաստում, որ մարզերում հանդիսատեսը կարիք ունի լավ ու որակով երաժշտության: Մարզային համերգների, տպավորությունների եւ առաջիկա ծրագրերի շուրջ  էլ ծավալվեց մեր զրույցը քանոնահարուհու հետ:
«ՄԱՐԶԵՐՈՒՄ ՈՒՆԵՆՔ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ»
-«Մշակութային կանգառը» շատ կարեւոր ծրագիր է, նման ծրագրեր շատ պետք է լինեն, որովհետեւ  մարզերի բնակիչները կարոտ են որակյալ ու ճաշակով երաժշտություն լսելուն: Մարզերում ունենք հիանալի հանդիսատես` ջերմ, հյուրընկալ,  իսկապես յուրաքանչյուր համերգից հետո լիցքավորված եւ դրական մեծ էներգիայով վերադարձել ենք մայրաքաղաք: Համերգներին ելույթ եմ ունեցել «Տաղարան» համույթի հետ միասին, հանդես եմ եկել մի քանի մենանվագներով եւ յուրաքանչյուր համերգ տպավորվել է իր յուրահատկությամբ: Ամեն մարզում, տվյալ բնակավայրին հատուկ, տիրել է յուրահատուկ կոլորիտ: Համերգներով եղել ենք Օշականում, Ապարանում, Թեղուտում, Գյումրիում: Ինձ համար մեծ տեղ ունի Գյումրին իր կոլորիտով: Երբ համերգներով եղանք Գյումրիում, համերգից առաջ ինձ մոտեցավ գյումրեցի բանաստեղծ Գագիկ Մինասյանը, նվիրեց իր գիրքը, ծաղիկներ ու քառատող, որոնք ինձ համար խորհրդանշական էին, եւ գնաց: Տեսնում էի, որ մարդիկ ապրում էին վագոն-տնակներում,զբաղված էին, բայց այդուհանդերձ ժամանակ էին գտել համերգին գալու համար: Օշականի հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալուց օրեր անց, նույն հանդիսատեսին արդեն տեսա իմ երեւանյան համերգին, սա իսկապես երջանկություն է: Այս տարի հանդես եկա նաեւ Ջավախքում` «Տերյանական պոեզիայի օրեր» ամենամյա միջոցառման ժամանակ, ջավախահայության ընդունելությունից նույնպես տպավորված եմ:
Սեպտեմբերին շրջաններում կրկին հանդես գալու ծրագրեր ունենք: Ինքս ցանկանում եմ համերգներ ունենալ զորամասերում, մեր զինվորների համար: Կարեւոր է, որ նրանք նույնպես լսեն մեր ազգային երաժշտությունը եւ ոգեւորվեն: Պետք է ոգեշնչենք նրանց, ինչպես նրանք են մեզ պահում, պաշտպանում, այնպես էլ մենք պետք է  կարողանանք մի փոքր ուրախություն պարգեւել նրանց: Հանդիսատեսի ծափերը երբեք չեն կրկնվում , եթե նա չհավանի, ապա չի ծափահարի: Փառք Աստծո, մեր հանդիսատեսը շատ խստապահանջ է, ունի բարձր ճաշակ եւ հիանալի տարբերակում է լավը վատից: Ինձ համար տերաբերություն չկա մարզի եւ մայրաքաղաքի հանդիսատեսի միջեւ, բոլորս հայ ենք եւ բոլորս հավասար ենք: Մարզի համերգներն ինձ համար խորհրդանշական են, որովհետեւ ավելի մեծ է պատասխանատվությունը: Լինում են այնպիսի հեռու շրջաններ, որտեղ կարող է նաեւ մարդիկ առաջին անգամ են կենդանի երաժշտություն լսում: Անչափ ուրախում եմ, երբ տեսնում եմ, որ նվագիս զուգահեռ հանդիսատեսը երգում է, նշանակում է` կարողացել եմ իմ ասածը տեղ հասցնել, նշանակում է` հանդիսատեսը հավանել է: Իմ հանդիսատեսի ծափերն անփոխարինելի են:
 
«ՕՏԱՐ ԳՈՀԱՐՆԵՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ԻՆՔՍ ՕՏԱՐԱՄՈԼ ՉԵՄ»
-Մարզերում համերգային շրջագայություններ շատ եմ ունեցել, չեմ կարող ասել, թե դա ինչ է ինձ համար: Յուրաքանչյոր մարզի կոլորիտը,  սբբավայրերն իմ հոգու ներսում են: Ամեն ելույթի պատրաստվել եմ մեծ պատասխանատվությամբ, որպեսզի մարզի հանդիսատեսին մատուցեմ  որակյալ երաժշտություն, մաքուրը, մերը: Չեմ ցանկանում որեւէ մեկին ինչ-որ բաներ ասել, բայց այժմ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ձեւափոխվում ու փոփոխության են ենթարկվում մեր ազգային երաժշտության գոհարները: Բայց ես փորձում եմ պահել մերը,  երաժշտության անգին գոհարները: Օտար գոհարներ չեմ ընդունում եւ ինքս օտարամոլ չեմ , մենք մերն ունենք եւ այն լավագույնն է, պետք է փայփայենք ու զարգացնենք: եթե մենք չանենք, ապա որեւէ մեկը չի անի: Եթե մարդն ունի  առաքելություն, ապա այն պետք է պատվով կատարի: Քանոնը միշտ եղել է, լավագույն մասնագետներ նույնպես, մեր ազգային գործիքը միշտ պետք է լինի, ինչպես մյուս ազգային գործիքները:
 
«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՔԱՆՈՆԸ ՀՆՉԵՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ»
-Միջազգային համերգներին մասնակցելու ծրագրեր շատ կան, տեսնենք ինչպես կստացվի: Իսկապես երազում եմ, որ քանոնը հնչեցնեմ աշխարհի տարբեր բեմահարթակներից: Յուրաքանչյուր քայլ, որն անում ես, պետք է իր ողղորդումն ունենա, սխալ է հենց այնպես որեւէ բան անել: Քանոնը համարում եմ ազգային նվագարնների թագուհին, այն արքունական գործիք է, սիրով ու մեծ նվիրումով եմ նվագում: Յուրաքանչյուր սեր, խռովք, հուզմունք նվագարանի միջոցով կարող եմ արտահայտել: Ամեն մի արվեստագետ ինքն է  ընտրում այն ձեւը, որով կարող  է արտահատվել, մեկը նկարում է, մյուսը` գրում, ես էլ նվագում եմ: Նվագում եմ այն ստեղծագործությունները, որոնք իմն են եւ դրանք այնպես եմ նվագում, որ հետո դարձնեմ իմը: Երբ ստեղծագործությունը գրվում է, նրան  երկրորդ կյանք տալը կախված է ինձանից: Ինչն իհարկե ինձ համար շատ պարտավորեցնող է:
Իմ համերգների ընթացքում անպայման պետք է հնչեն տաղեր, Կոմիտաս, Սայաթ-Նովա, այս ամենը պարտադիր է, իհարկե պարտադիր են նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինքս պրպտող եմ եւ նախընտրում եմ անել այն, ինչ ուրիշները դեռ չեն արել: Կարող եմ անել այնպես, որ օտար ազգի մարդիկ նվագեն հայերեն: Ինքս իմ գործն եմ անում եւ կարծում եմ` կարիք չկա նորամածությունների, մեր բոլոր գործերը հնագույն գանձեր են եւ դրանք հենց այդպես էլ պետք է ներկայացվի:
 
«ՏԱՂԱՐԱՆ» ՀԱՄՈՒՅԹՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ ՇԱՏ ՄԵԾ ՏԵՂ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ»
-Դժվարություններ շատ են եղել, նույնիսկ դեպքեր, որ ասել եմ վերջ, այլեւս չեմ նվագի, սա այն բնագավառն է, որ իրոք շատ դժվարություններ կան, նույնիսկ արհեստական խոչհնդոտներ: Բայց կամքի ուժ ունեմ եւ ամեն դժվարություն հաղթահարում եմ, որեվհետեւ սա իմն է: Կողքիս  կան մարդիկ, որոնց  մեկ խոսքը, մեկնած ձեռքը կարող է ինձ շատ օգնել: «Տաղարան» համույն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում, որովհետեւ ունենք հիանալի ղեկավար, որը  ստեղծել է մեծ հարթակ, որպեսզի  յուրքանչյուրը կարողանա իրեն դրսեւորել, ոչ բոլոր տեղերում կարող է լինել նման հնարավորություն: Ինձ  համույթում շատ լավ եմ զգում եւ գրեթե բոլոր համերգներին հանդես եմ գալիս պրեմիերաներով, որի գործիքավորումը մեծ ճաշակով անում է Սեդրակ. Երկանյանը: Ինձ համար ժողովրդի սերն է կարեւոր, մարդը կարող  ունենալ ամեն ինչ, բայց չուենան ժողովրդի սերը, նշանակում է նա ոչինչ էլ չունի: Կոչումներն իրենց տեղն ունեն, բայց առաջնայինը ժողովրդի սերն է:

Առօրյայում ինչպիսի՞ն է Մարիաննան հարցին,  քանոնահրուհին պատասխանում է հստակ. «Այնպիսին եմ, ինչպես բոլորը: Ունեմ ընկերների նեղ շրջանակ, որոնց համարում եմ իմ հարազատները, ընտանիքիս անդամները: Չեմ սիրում բացասականը: Սիրում եմ լինել քաղաքից դուրս, բնության գրկում»:

Նյութը` ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր