Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

21 նոյ 2017 19:52

Այս ամբողջ գործընթացը զուրկ է բովանդակությունից և վերածվել է ներքաղաքական ռազբորկաների միջոցի

ԱԺ-ն ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը բուռն արձագանք է ստացել հատկապես ուսանողության շրջանում: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ: 
-Արդյո՞ք բարեփոխումները բանակում չեն հարվածի գիտությանը: 
-ՈՒսանողներին ծառայելու տարկետումից զրկելուն ես կողմ եմ: Բացառություններ տեսականորեն կարելի է անել բացառիկ շնորհաշատ երիտասարդների համար, սակայն նկատի ունենալով մեր վարչարարության ադեկվատությունը, նույնիսկ այդ դրույթը պահել պետք չէ, քանի որ մենք գիտենք, թե ովքեր են այդ լծակով ազատվելու:
Եթե գիտության մասին են խոսվում, ապա անհրաժեշտ է բարձրացնել կրթության և գիտության ֆինանսավորման և կառավարման արդյունավետության հարցը: Համեմատության համար նշենք, որ կրթության ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ, ասենք, Նեպալում 3.4%, Սենեգալում 3.6%, Կամերուն-3,8%, Գաբոն-3.9%, և այլն, իսկ Հայաստանում 2016թ-ին կազմել է ընդամենը 2.4%: 
Մեր գիտության և կրթության ոլորտների կառավարումը ուղակի չի համապատասխանում արդի  պահանջներին, մեր ոչ մի ԲՈՒՀ նույնիսկ լավագույն հազարի մեջ չկա, որ գիտնականները երկրից արտագաղթում են, որ կրթության ոլորտը մնում է ամենակոռումպացվածներից մեկը և այլն, այ այս թեմաներն է պետք բարձրացնել: Իսկ եթե պայքար  է գնում, որ բանակից ազատման հետևանքով Ուգանդայից պակաս գիտական արտադրանք տրվի, ապա նման պայքարը դատապարտված է: Էլի հիմնականում ազատվելու են այն մարդիկ, որոնք գիտությանը մոտ պիտի չգնան:
-Նշվում է, որ կոռուպցիան չի վերանա, իսկ բանակից ազատվողները կշարունակեն ազատվել, քանի որ հիմնականում ազատվում են առողջական խնդիրների պատճառով։
-Կհամաձայնվեմ։ Խնդիրը շատ ավելի խորն է և միայն ՊՆ գործառույթներով չի սահմանափակվում։ Նաև պետք է խոսել այն մասին, որ հոգեկան առաղջության խնդիրներով ազատվածները հետագայում չկարողանան պետական պաշտոններ զբաղեցնել, մեքենա վարելու իրավունք ունենալ: Արժե մտածել նաև այն մասին, որ չծառայածների հայրերը նույնպես պիտի պաշտոններ չզբաղեցնեն, ոչ ընտրովի՝ գյուղի ավագանուց սկսած, ոչ նշանակովի։ 
-Այդ դեպքում ի՞նչ պետք է արվեր, որ աղմուկը այսքան մեծ չլիներ:
-Վիգեն Սարգսյանի մեղքը նրանումն է, որ ինքը չգնաց հասարակության հետ երկխոսության իր առաջարկներին միս ու արյուն տալու համար, և այժմ միակ բանը որ ասոցացվում է իր ռեֆորմների հետ 1000 դրամի վճարն է: ԱՆհրաժեշտ էր ներկայացնել արմատական բարեփոխումների լայն կոնցեպցիա, քննարկումներ և հանդիպումներ անել: Իսկ նեղ կաբինետային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այժմ տարբեր քաղաքական խմբավորումներ և կլաններ բանակի թեման դարձրել են միջ անձնային ու խմբային պայքարի առիթ, որոնք բուն բանակի թեմաների հետ կապ չունեն: Իսկ յուրաքանչյուր բարեփոխում առանց հանրային աջակցության մեզանում դատապարտված է:
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր