Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

04 հուլ 2018 15:10

Օրենքի փոփոխությունն ու զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում հանցագործությունների կատարումը

Օրենքի փոփոխությունն ու զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում հանցագործությունների կատարումըԽորհրդարանն օրեր առաջ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Դրա համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված քաղաքացիները:
Vesti.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու ՀՀ գլխավոր դատախազությանը հարցում էր ուղարկել՝ հասկանալու, թե ինչ տոկոս են կազմում զորակոչային տարիքի անձանց շրջանում այդ հանցագործությունների կատարումը և արդյո՞ք դա չի նպաստի այդ տարիքի անձանց դեպքում այդ հանցագործությունների թվի աճին:
ՀՀ ՊՆ-ից մեր հարցմանը պատասխանել է աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գառնիկ Հայրապետյանը:
Նախարարության փոխանցմամբ՝ 2014-2017 թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի ներքոհիշյալ հանցագործություններ կատարելու համար պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների քանակը կազմել է
-139-րդ հոդվածով՝ 1 անձ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու)
-266-րդ հոդվածով՝ 3 անձ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով)
-327.1-րդ հոդվածով՝ 1 անձ (Ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում)
-362-րդ հոդվածով՝ 3 անձ (Դասալքությունը)
-363-րդ հոդվածով՝ 1 անձ (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը)
Մյուս հոդվածներով դատապարտված՝ զորակոչի ենթակա անձիք առկա չեն:
«Վերը նշված իրավակարգավորումը նոր չէ, նախկին «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա գործել է ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան համատեղ հրաման, որում ներառված են եղել վերը նշված բոլոր հոդվածները, իսկ այդ հանցագործությունների թվի աճ չի կանխատեսվում»,-հայտնել են ՊՆ-ից:
ՀՀ դատախազությանն ուղղված մեր հարցմանն ի պատասխան դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ վերոնշյալ օրենքով սահմանվել է, որ ի թիվս «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի՝ քաղաքացին ենթակա չէ պարտադիր զինվորական ծառայության, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 139-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու) կամ 142-րդ (Անառակաբարո գործողությունները) կամ 266-րդ (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով) կամ 272-րդ (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը) կամ 327.2-րդ (Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, և  փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով)  կամ 327.3-րդ (նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) կամ 327.5-րդ կամ 362-րդ (Դասալքություն) հոդվածով կամ 363-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելըորը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով և այդ արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) նախատեսված արարքներ կատարելու համար:
Ըստ ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության կողմից իրականացված՝ 2014-2017 թվականների ընթացքում վերոնշյալ իրավադրույթների ուժով զինվորական ծառայության չզորակոչվելու  իրավիճակի ուսումնասիրության արդյունքների՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է նման ընդամենը 5 դեպք, որից 3-ով անձինք դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածով, 1-ով` 139-րդ հոդվածով և 1-ով` 3275-րդ հովածով նախատեսված հանցագործությունների կատարման համար:
Վիճակագրությունը վկայում է, որ զորակոչի ենթակա անձանց կողմից ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարած անձանց թիվը տոկոսային արտահայտությամբ չափազանց փոքր է տարեկան պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց թվի համեմատությամբ:
Մեր հարցին՝ արդյո՞ք դա չի նպաստի այդ հանցագործությունների թվի աճին՝ Դատախազությունից հայտնեցին, որ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման և ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով կատարված հանցագործությունների հնարավոր աճի կամ նվազման միջև ուղղակի պատճառահետևանքային կապ չկա:
ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների հատկանիշներով հանցագործություններ կատարելու համար դատապարտված անձինք պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն համարվել՝ համաձայն «Հանցագործությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ գլխավոր դատախազի N0477/36 առ 15.04.2008թ. համատեղ հրամանի հավելվածի: Այսինքն չնայած ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հանցագործությունների կատարման համար դատապարտված անձիք մինչ օրենսդրական վերջին փոփոխությունները ևս  ենթակա չեն համարվել պարտադիր զինվորական ծառայության, սակայն այդ անձանց թվի աճ չի արձանագրվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր