Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

11 դեկ 2017 18:34

2018թ-ի պատերազմական գործողությունների հավանական օջախները. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը խոսեց 2018թ-ի աշխարհաքաղաքական զարգացումների և պատերազմական գործողությունների հավանական օջախների մասին:
Արայիկ Սարգսյանը ներկայացրեց Աշխարհաքաղաքական ակադեմիայի կանխատեսումները խաղաղություն և պատերազմի համատեքստում, թե ինչ է սպասվում 2018թ-ին աշխարհի այն կետերում, որոնք համարվում են ամենակոնֆլիկտայինը. «Առաջինը հյուսիսկորեական խնդիրն է: պատերազմը Հյուսիսային Կորեայում կարող է հանգեցնել գլոբալ միջուկային պատերազմի, քանզի  նա ունի միջուկային մեծ պաշարներ և աղետը կտարածվի ամբողջ կորեական թերակզում՝  մինչև Չինաստան և Հնդկաստան: Արդյոք ԱՄՆ-ն  ցանկանում է միջուկային պատերազմ հրահրել՝ մենք կարծում ենք, որ պատերազմի հավանականությունը մեծ է, եթե Հյուսիսային Կորեան անի չմտածված քայլեր: Երկրորդ կետը դա Հնդկաստան-Պակիստան սահմանն է:
 
Դա այն օղական է որտեղով անցնում է չինական ապրանքների ամբողջ հոսքը: Հաջորդը՝ Մերձավոր և Միջին Ասիան է՝ իդեմս Ղազախստանի: Ինչո՞ւ Ղազախստանը, որովհետև նա ընդունեց լեզվի մասին օրենք, տեղի ունեցան ամերիկյան և ղազախական ստորաբաժանումների զորավարժություններ՝ ՌԴ սահմանին, որը ՌԴ-ն ընկալեց որպես ոչ բարեկամական քայլ։ Այսինքն՝ ռուս-ղազախական լարվածությունը կարող է առիթ դառնալ՝ Ղազախստանում արաբական գարնան: Չորրորդը դա պաղեստինա-իսրայելական հատվածն է: Այստեղ պատերազմի հավանականությունը շատ մեծ է և հիմնական նպատակը, Իրանի ռազմական պոտենցիալը Սիրիայի հարավում Հոլանի բարձունքներում չեզոքացնելն է»,-ներկայացրեց Արայիկ Սարգսյանը։

Անդրադառնալով արցախյան հարցին Արայիկ Սարգսյանը նկատեց, որ նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հանդեպ.«Ադրբեջանաթուրքական զորախումբը գտնվում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում։ Նպատակն էր՝ հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ-ի գերակայությունը տարածաշրջանում, և հայկական կողմը կզիջեր 3-5 շրջան, ինչի մասին երազում է Էրդողանը։ Էրդողանն է խոստովանել, որ 5 շրջանի համար հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 10-ը Պուտինին խնդրել է 2 անգամ։ Հայկական կողմը, ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, միանշանակ անելու է այն, ինչ կանխատեսվել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների կողմից: Ի պատիվ Արցախի ղեկավարության և պաշտպանության բանակի՝ ԼՂՀ բանակը զորավարժություններ սկսեց նոյեմբերի 15-ին, այսինքն զգալով վտանգը նրանք գնացին կանխարգելիչ քայլի»,- ասաց Արայիկ Սարգսյանը։ 

Նա նաև նկատեց, որ նոյեմբերի ռազմական գործողությունները կանխվեց շնորհիվ ԱՄՆ նախագահ Թրամփի. «ԱՄՆ-ը համաձայնություն չտվեց ՌԴ նախագահի խնդրանքին՝ ապրիլյան սցենարի իրականացման համար։ Թրամփի շնորհիվ չստացվեց իրագործել ՌԴ խաղաղարար ուժերին Արցախում ներքաշելու ռուսական ծրագիրը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր