«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 փետ 2018 12:30

Հակամարտության ցանկացած հանգուցալուծման պարագայում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերին. Թոմաս դե Վաալ

Հակամարտության ցանկացած հանգուցալուծման պարագայում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերին. Թոմաս դե ՎաալԿովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հայտնի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսլականին, բառացիորեն ասելով հետեւեյալը.

«Ես կարծում եմ, որ բոլորն էլ առավել կամ պակաս չափով հասկանում են, որ հակամարտության ցանկացած հանգուցալուծման պարագայում Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի վերահսկողության ներքո: Սակայն այստեղ նաեւ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների հարցը կա, որոնց Լեռնային Ղարաբաղի մաս չեն կազմել, եւ եղել են Ադրբեջանի շրջանները եւ որոնք նույնպես հայկական ուժերի հսկողության ներքո են: Իհարկե Բաքուն երբեք էլ չի հաշտվի այն մտքի հետ, որ կկորցնի այդ տարածքները, որտեղ կես միլիոն ադրբեջանցի է ապրել եւ որոնք այսօր փախստական են հանդիսանում: Սակայն մյուս կողմից էլ պարզ է, որ հայկական կողմը դրանք չի տա, քանի դեռ անվտանգության հստակ երաշխիքներ չունենա: Կարծում եմ, որ 20 տարի առաջ այս հակամարտության կարգավորումն ավելի դյուրին էր քան հիմա»: Նա նաեւ ասել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ էլ բարձր է, թեեւ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատերազմ չեն ցանկանում: «Ով կհանդգնի նման ռիսկային քայլի գնալ, որը կարող է բերել մարդկային մեծաքանակ զոհերի եւ ավերածությունների: Կովկասյան «հին հակամարտությունները» այսօրվա աշխարհում դարձել են մի տեսակ կայունացնող տարրեր: Եթե ուշադիր նայենք, իհարկե պարզ կդառնա, որ դրանց շերտերում նոր խնդիրներ եւ նոր բախումներ կան թաքնված, սակայն Բրյուսելում, Վաշինգտոնում եւ մյուս մայրաքաղաքներում առաջնահերթությունները այլ են` Սիրիա, Իրան, Հյուսիսային Կորեա, իհարկե Ուկրաինա, որոնք Արեւմտյան քաղաքական գործիչների համար շատ ավելի սուր են քան Կովկասի խնդիրները»,- գեոպոլիտիկ տեսակետից իրադրությունը վերլուծել է բրիտանացի փորձագետը:
 
Միանգամից արձանագրենք, որ Թոմաս դե Վաալը Կովկասի խնդիրներով զբաղվող այն եզակի փորձագետներից է, որը ունի հակամարտության հոգեբանական շատ նուրբ ու դիպուկ զգացողություն, չնայած այն բանին, որ նրա կիրառած պատմական տվյալներն ու տեղեկությունները երբեմն կարող են վիճելի համարվել եւ ռուսական, եւ ադրբեջանական եւ նույնիսկ հայկական կողմերի համար: Սակայն նա հիանալիորեն կարողանում է կողմնորոշվել Մեծ Միջին Արեւելքի միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ արեւմտյան պատմագրությունը արդեն վաղուց ներառել է նաեւ Հարավային Կովկասը: Ուստի, երբ իր դատողություններում սկսում է «տեղեկատվական ականներ» տեղադրել, այդպիսիք նրանք համարվում են միայն առաջին հայացքից:Որոշակի մի ժամանակահատված նա հեղինակել է բազմաթիվ մենագրություններ եւ կատարել կանխատեսումներ, որոնց մի մասն իրականացել են, մյուսները ստիպել մասնագետներին ելքեր որոնել բազմաթիվ պատմական եւ քարոզչական առասպելների խառնաշփոթում եւ որոնց օգնությամբ հակամարտող կողմերը հաճախ կամ գրեթե միշտ լուսաբանել եւ լուսաբանում են ՀարավայինԿովկասում զարգացող բուռն իրադարձությունները եւ հատկապես Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:

Դեռեւս տաս տարի առաջ նա հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության միջազգայնացմանը, որին այդքան ձգտում էր Բաքուն, այն ավելի կբարդացնի, քան թե կպարզեցնի: Այսօր արդեն պարզ է, որ նա լիովին ճիշտ էր իր կանխատեսման մեջ: Ըստ նրա, Բաքվում շատերը այն կարծիքին են եղել ԵԱՀԿ ՄԽ ձեւավորման օրերին, որ Մոսկվան դեռ երկար ժամանակ «թույլի դիրքերից հանդես կգա» եւ այդպիսով ազատ կթողնի ԱՄՆ եւ Ֆրանսիայի ձեռքերը: «Ռուսաստանում Պուտինի իշխանության գալով, ԼՂ հակամարտությունը դարձավ ավելի պահպանողական: Այդ ժամանակներում արդեն Մոսկվան հայտարարեց, որ Մոսկվան հավասարապես գնահատում է իր հարաբերությունները եւ Բաքվի, եւ Երեւանի հետ եւ չի ստանձնելու ԼՂ հակամարտության պատասխանատվությունը»:

Այսօր նույնպիսի մոտեցում ունեն նաեւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Բաքուն էլ իր հերթին հրաժարվում է երկխոսության մեջ մտնել Ստեփանակերտի հետ, որպես հակամարտության կողմի եւ ամեն բան անում է, որպեսզի հակամարտությունն ընկալվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջու գոյություն ունեցող հակամարտություն: Դե Վաալն արձանագրում է, որ սա շատ տխուր իրողություն է եւ ցույց է տալիս, թե ինչպես 30 տարի առաջ մի պետության ներսում գտնվող մարզի կարգավիճակի հետ կապված վեճը կարող է վերաճել ու դառնալ միջազգային հարցի եւ մեկնաբանվել որպես երկու ինքնիշխան պետությունների հակամարտություն: Ընդ որում, Երեւանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, իսկ Բաքուն իրեն համարում է Անկարայի ռազմավարական դաշնակիցը:

Այս պայմաններում հասկանալի է, որ հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ,քանի դեռ
ա. Ստեփանակերտը չի վերադառնա բանակցային սեղան,
բ. Հայաստանի ԼՂ փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կամ առաջնորդները կամք ու պատրաստակամություն չեն ցուցաբերի համատեղ աշխատել բոլորի համար փոխընդունելի լուծում գտնելու համար:
 
Ընդ որում, բանակցային սեղանին առկա փաստաթղթերը, անկախ նրբերանգային փոփոխություններից, արձանագրում են, որ հարակից շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղը կմնա հայերին: Այլ է հարցը, որ կողմերը չունեն բավարար կամք ու պատրաստակամություն, իսկ կողմերի հասարակություններում էլ չկա բավարար տրամադրվածություն քայլ առաջ կատարելու: Ու հարց է առաջնաւոմ իսկ եւս քանի տասնամյակ է Հարավային Կովկասը մնալու այս վիճակում:
 
Ստանիսլավ Տարասով, REGNUM

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր