Տեսանյութ. Ինչպես հնարավոր չէ ԽՍՀՄ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը
![](https://panorama.am/news_images/725/2173901_1/55.thumb.jpg)
ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը մտածված գլխիվայր շուռ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական պատճառներն ու իր սեփական ագրեսիայի հետևանքները։
«Այսօր, զինադադարից 25 տարի անց, ՄԱԿ-ի բանաձևերի առաջնային նպատակը՝ ամբողջական հրադադարը, դեռևս ձեռք չի բերվել: Ադրբեջանն առանձնացնում է բանաձևերի միայն մեկ էլեմենտը՝ թերագնահատելով մյուսները, ինչպիսին է, օրինակ, շրջափակման վերացումը կամ բանաձևերում նշված հակամարտության կողմերին անտեսելը: Բոլոր բանաձևերով Լեռնային Ղարաբաղը հստակ ճանաչվել է որպես հակամարտության կողմ: Եթե Ադրբեջանը պատրաստ է իրագործել բանաձևերը, ապա առաջին հերթին պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն է, այլ ադրբեջանական քաղաքականությունն ու գործողությունները, որոնք խոչընդոտում են խաղաղ լուծման առաջընթացին»,-ասել է Դավիթ Կնյազյանը։
Նշենք, որ Մամեդյարովն իր ելույթում հակամարտությունը ներկայացրել էր որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հակամարտություն, ասելով, թե «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ» հանգեցրել է իր երկրի տարածքի կորստին, 1 մլն փախստականների, հիշատակել էր ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք «քննադատել են Հայաստանին»։