Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

28 փետ 2018 13:56

Եթե ուզում եք «դաստիարակված» երեխաներ ունենալ, պետք է միայն այս 5 բանն անել

Եթե ուզում եք «դաստիարակված» երեխաներ ունենալ, պետք է միայն այս 5 բանն անելՆերկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն բոլոր իմաստներով «լավ» երեխաներ դաստիարակել:
 
1. Երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացրեք
Երեխայի հետ անցկացրած ժամանակը պետք է միայն նրան նվիրված լինի:
Երեխայի հետ կարդացեք սիրելի գիրքը, ֆուտբոլ խաղացեք, որևէ սեղանի խաղ, լեռներ կամ բնության գիրկ գնացեք:
Այդպիսի բաները երեխաները միշտ հիշում են: Երեխայի համար գլխավորը մտերիմի հետ ժամանակ անցկացնելն է:
 
2. Երեխային մի պատմեք՝ ինչպես է պետք անել: Սեփական օրինակով ցույց տվեք
Երեխաները ձեզնից ամեն ինչ են սովորում՝ ինչպես պահել իրեն, ինչպես խոսել, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Երեխայի վարքը ձեր վարքի արտացոլանքն է:
Սովորեք խսոտովանել ձեր սխալները, դրանք շտկելու պատրաստակամություն դրսևորեք:
Երբեք երեխայի հարգանքը չեք վայելի բղավելով և ծեծելով: Միայն անձնական օրինակը կօգնի իսկապես լավ մարդ դաստիարակել:

3. Երեխային սովորեցրեք օգնել ուրիշներին
Երեխային ասեք, որ կարևոր է օգնել և հոգ տանել մյուսների համար: Ավելի լավ է՝ ցույց տվեք սեփական օրինակով:
Երեխային սովորեցրեք 2 քայլ առաջ մտածել․ թող նախ մտածի հետևանքների մասին նախքան գործելը: Միաժամանակ նա պետք է հաշվի առնի՝ իր արարքներն ինչպես կազդեն մարդկանց վրա:

4. Երեխային շնորհակալական խոսքեր ասեք
Հաճախ շնորհակալական խոսքեր օգտագործող երեխաները կարող են օգնել դրա կարիքն ունեցողին: Առանձնանում են առատաձեռնությամբ, բարությամբ, կարեկցելու ունակությամբ, մեծահոգությամբ:
Այդպիսի երեխաներն իրականում իրենց ավելի երջանիկ և առողջ են զգում: Ծնողներին խորհուրդ է տրվում նախ երեխայի համար պարտականությունների որոշակի շարք սահմանել, հետո շնորհակալություն հայտնել դրանք կատարելու համար:
Թող գովեստն արժանիորեն լինի, երեխայի համար առանձնահատուկ պարգև լինի:

5. Երեխային սովորեցրեք ավելի լայն տեսնել
Շատ կարևոր է երեխային սովորեցնել լավ ունկնդիր լինել, չքննադատել հավատավոր և այլ ազգությունների մարդկանց:
Ուրիշ մշակույթների նկատմամբ երեխայի բաց լինելը նրան դարձնում է բարի, սիրող և երջանիկ:
Գլխավոր շեշտը դրեք նրա վրա, որ բոլոր մարդիկ հավասար են և լավ վերաբերմունքի են արժանի, հոգատարության և սիրո: Մաշկի գույնը և կրոնը դեր չեն խաղում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր