Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

19 մար 2018 16:08

Մեղուներին ամենաշատը խանգարում են բջջային կայանները, մեղուն կորցնում է ճանապարհը և չի կարողանում վերադառնալ փեթակ

Մեղուներին ամենաշատը խանգարում են բջջային կայանները, մեղուն կորցնում է ճանապարհը և չի կարողանում վերադառնալ փեթակՀայացք մամուլի ակումբում Մեղվաբույծների ազգային միության նախագահ Արմեն Նազարյանը և մեղվաբույծ, դերասան Սերգեյ Դանիելյանը խոսեցին Հայաստանում մեղվաբուծության վիճակից, թե ի՞նչ խնդիրների են հանդիպում մեղվաբույծները, մեղրամթերքի արտադրության և օգտակարության շուրջ:
 
Արմեն Նազարյանը նկատեց, որ Հայաստանի մեղրի որակն անհամեմատ բարձր է տարածաշրջանում, եթե չօգտագործեն քիմիական հավելումներ.«Մեր մեղվաբույծների մոտ դեռ չի զարգացել մեղուներին գրագետ բուժելու կուլտուրան: Ինչ դեղ գտնում, տալիս են մեղուներին՝ դրանով նաև վնասելով նրանց: Բայց լավ մեղվաբույծի մեղրի որակը շատ բարձր է այն պատճառով, որ Հայաստանում հիմնական ծաղկատեսակները, որոնցից մեղուները նեկտար են վերցնում, բուժիչ են: Մեղվաբուծությունն այստեղ բազմածաղկային է և մեղրի դիաստազային միավորը հասնում է 30-40-ի, դիաստազը մեղրի որակի չափման միավորն է»ասաց նա: 
 
Սերգեյ Դանիելյանն էլ Հայաստանում մեղվաբուծության համար առանձնացրեց և՜ լավ, և՜ վատ կողմեր. «Լավ է այն, որ մեղրի համար եկամտահարկ չկա, իսկ վատ է այն, որ չկա սուբսիդավորում պետության կողմից: Իսկ մեղուներին ամենաշատը խանգարում են բջջային կայաններն ու ցանցերը. մեղուն կորցնում է ճանապարհն ու չի կարողանում վերադառնալ փեթակ: Կան նաև մեղուներ, որ փախչում են փեթակներից: Նրանց այդ վարքը հաճախ բացատրել չենք կարողանում»,- ասաց նա: 
Անդրադառնալով նրան, թե ինչպես սպառողը պետք է կողմնորոշվի մեղրի որակի հարցում, Սերգեյ Դանիելյանն ասաց, որ հիմա մարդիկ հույսները դնում են վաճառողի բարեխղճության վրա, բայց շատ ավելի լավ կլիներ, եթե արտադրողները լաբորատոր զննման ենթարկեին իրենց մեղրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր