Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

24 մար 2018 10:30

Սուպերվարչապետության հակառակ երեսը. Սերժ Սարգսյանը լուրջ մտածելու տեղ ունի. «Ժամանակ»

Սուպերվարչապետության հակառակ երեսը. Սերժ Սարգսյանը լուրջ մտածելու տեղ ունի. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը նախօրեին հաստատեց կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում կառավարության կառուցվածքի մասին օրենսդրական փաթեթը, որով սահմանվում է, որ կառավարությունն ունենալու է վարչապետ, երեք փոխվարչապետ, որոնցից մեկը՝ առաջին փոխվարչապետ, եւ 17 նախարար: Այստեղ առանցքային բանավեճի առարկան ընդդիմության եւ իշխանության միջեւ այն էր, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը, նաեւ, իհարկե, քննչական կառույցները անմիջականորեն լինում են վարչապետի ենթակայության տակ, ոչ թե կառավարության: Այսինքն՝ իրավապահ-ուժային այդ կառույցները լինելու են անմիջականորեն վարչապետի ներքո եւ հետեւաբար անմիջականորեն հաշվետու չեն լինելու խորհրդարանին:
Իհարկե, այստեղ բանավեճի մասին խոսել հնարավոր է հարաբերականորեն, քանի որ գործնականում ՀՀԿ մեծամասնությունը հաստատել է կառուցվածքը առանց որեւէ դժվարության: ՀՀԿ-ական, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե սուպերվարչապետ ստեղծելու, այլ քաղաքական մեծ պատասխանատվության ներքո դրված վարչապետ ունենալու մասին է խոսքը:
Մեծ հաշվով, պետք է արձանագրել, որ իրավիճակը այստեղ, անշուշտ, հարաբերական է, եւ ճշմարտությունը թերեւս մեջտեղում է, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ով է վարչապետը: Որովհետեւ, ի վերջո, վարչապետը դե յուրե ենթակա է Ազգային ժողովին, եւ եթե վարչապետը լինի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ որեւէ ուրիշ գործիչ, ապա այս դեպքում անկասկած իրականությունը կլինի Գեւորգ Կոստանյանի բնորոշմանը համապատասխան, եւ այդ վարչապետին ԱԺ մեծամասնությունը կդնի իսկապես լուրջ քաղաքական պատասխանատվության տակ՝ օգտագործելով իր առաջնային մանդատը:
Եթե խոսում ենք վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, ապա այստեղ արդեն ավելի հավանական է դառնում հենց ընդդիմության ներկայացրած սուպերվարչապետի տարբերակը, քանի որ քաղաքական մեծամասնությունը հազիվ թե առաջնային մանդատ կիրառի Սարգսյանի հանդեպ: Այստեղ, սակայն, առանցքային ինտրիգներից մեկն այն է, թե Սերժ Սարգսյանն իր սուպերվարչապետությունն ում հանդեպ պետք է կիրառի: Ենթադրաբար՝ հասարակության, իշխանության դիրքերն ամրապնդելու համար:
Թվում է, որ դա իսկապես այդպես է, առավել եւս, որ նկատելիորեն փակվում է իշխանության գործունեությունը մի քանի ընթացակարգային մասերով: Սակայն արդյո՞ք Սարգսյանն ունի ընդհանրապես լայն իմաստով ռեսուրս փակ իշխանություն եւ փակ համակարգ, կարծր համակարգ հաստատելու համար, ունի՞ այդ հարցում արեւմտյան պահանջները աչքաթող անելու, հաշվի չառնելու հնարավորություն: Ո՛չ, որովհետեւ դա անվտանգության հարց է, որովհետեւ առանց Արեւմուտքի հետ հարաբերության Սերժ Սարգսյանը չի կարող զսպել Ադրբեջանին, Ռուսաստանն այդ իմաստով հուսալի է, եթե կա արեւմտյան այլընտրանք, այլապես Ռուսաստանի վրա հույս դնել չի ստացվի, եւ Սերժ Սարգսյանը դա լավ գիտի:
Հետեւաբար սուպերվարչապետությունը իրական քաղաքականության ռեժիմում որքան էլ ունի հանրությանը զսպելու, այդուհանդերձ՝ անկասկած նաեւ այլ նպատակ կամ գործառույթներ, եթե խոսքը հենց այդ տարբերակի մասին է եւ ոչ թե քաղաքական պատասխանատվության բեռ կրող վարչապետի մասին: Սուպերվարչապետությունը Սերժ Սարգսյանի «երաշխիքն» է Արեւմուտքի հետ հարաբերություններում ճնշման ավելացման պարագայում, երբ նրանից կակնկալվի առավել դինամիկ գործունեություն թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ համակարգային ռեֆորմների հարցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր