Որ դեպքերում է հակացուցված սխտորը
![Որ դեպքերում է հակացուցված սխտորը Որ դեպքերում է հակացուցված սխտորը](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-03/medium/1522083777_garlic_1000.thumb.jpg)
Սխտորը նաև հակացուցված է մարսելախանգարման ու փորլուծության դեպքում, քանի որ այն գրգռում է աղիներն ու սրում բորբոքումները: Սխտորը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը և գրգռում է աչքերի լորձաթաղանթը, ուստի այն հարկավոր է բացառել սննդակարգից նաև զարկերակային ցածր ճնշման ու աչքի հիվանդությունների դեպքում:
Բացի այդ, սխտորը ոչ մի դեպքում չի կարելի ուտել վիրահատություններից առաջ, քանի որ այն ջրիկացնում է արյունը և կարող է առաջացնել անցանկալի արյունահոսություն: Այն նաև հակացուցված է հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց, քանի որ բժիշկները չեն կարող հստակ կանխատեսել, թե ինչպիսի ազդեցություն այն կունենա կնոջ, սաղմի կամ նորածնի օրգանիզմի վրա:
Վերոնշյալ խնդիրներից ու իրավիճակներից բացի այս մթերքը կարող է խիստ վնասակար լինել նաև առիթմիայի, լեղաքարային հիվանդության, թութքի, պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքում), էպիլեպսիայի և ալերգիաների դեպքում, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել և չօգտագործել սխտոր ու սխտոր պարունակող մթերք նշված առողջական խնդիրների դեպքում: