Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

09 ապր 2018 18:05

Ալիևը պայքարում է 4-րդ նախագահական ժամկետի համար, բայց արդեն՝ 7 տարով

Ադրբեջանի բնակիչները պատրաստվում են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Չնայած երկրում հաստատված ավանդույթին՝ ընտրություններն անց են կացվում ոչ թե աշնանը, այլ գարնանը՝ արտահերթ կարգով, գործող նախագահ Իլհամ Ալիևի հրամանով:
Ընդհանուր առմամբ, պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարելու է 8 թեկնածու, ընդ որում՝ ընդդիմությունը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Փորձագետների և սոցհարցումների տվյալներով՝ Ալիևն իրական հակառակորդներ չունի և կկարողանա պահպանել իր պաշտոնը ևս մեկ ժամկետով, ընդ որում՝ այս անգամ նախագահին ընտրում են արդեն ոչ թե 5, այլ 7 տարով:
Փորձագետներն ընտրությունների օրվա տեղափոխումը կապել են արտաքին քաղաքական իրավիճակի հետ: Ադրբեջանցի հայտնի վերլուծաբան Արզու Նագիևը կարծիք է հայտնել, որ ընտրողների նոր «վստահության քվեն» թույլ կտա Ալիևին առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում:
Նա նշել է, որ ղարաբաղյան բանակցությունների լիարժեք անցկացման համար Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության ամսաթվին մոտ ժամկետում «բավական ձեռնտու» է:
Մեկ այլ փորձագետ՝ Ալեքսեյ Սինիցինը կարծում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների սրման պայմաններում մի շարք ուժեր կարող են փորձել աշնանը «ցնցել Ադրբեջանում իրավիճակը»՝ Մոսկվայի ևս մի դաշնակցի թուլացնելու համար:
Ընդդիմադիր կուսակցություններն իշխանությունների փաստարկները բավարար հիմք չեն համարել ընտրությունների ամսաթիվը տեղափոխելու համար՝ համարելով, որ իշխող կուսակցությունը պարզապես որոշել է կրճատել քվեարկության նախապատրաստության ժամկետները՝ այդկերպ զրկելով ընդդիմադիրներին լիարժեք նախընտրական արշավ անցկացնելու հնարավորությունից: Արդյունքում՝ «Ազգային խորհուրդ», «Ժողովրդական ճակատի կուսակցություն» և «Մուսավաթ» կուսակցությունները հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին և բողոքի ակցիաներ են սկսել: Հանրահավաքներն, այնուամենայնիվ, արտոնված են և անց են կացվում օրենքի շրջանակներում, դրանց սովորաբար մասնակցում է մինչև 1.500 մարդ:
Լրատվամիջոցը նշում է, որ Ալիևից բացի՝ մյուս յոթ թեկնածուներից միայն Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության թեկնածու Սարդար Մամեդովն ու «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևն են, որ նախընտրական արշավի շրջանակում քննադատել են գործող իշխանություններին, մասնավորապես՝ շրջաններում սոցիալական քաղաքականության և աճող կոռուպցիայի համար: Մյուս թեկնածուները պարբերաբար մասնակցում են ընտրություններին, բայց իրենց ծրագրերում ընդհանուր առմամբ աջակցում են ընթացիկ քաղաքական կուրսին, իսկ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջն ընդհանրապես բանավեճերից մեկում իր ելույթը սկսել է Ալիևից մեջբերմամբ:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, սոցհարցումների համաձայն՝ ներկայիս նախընտրական արշավի ընթացքում Ալիևին է աջակցում ընտրողների մոտ 84 տոկոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր