Լինելու ենք ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորամանը. Շարմազանով

Նա նշեց, որ քաղաքական ուժը, որ իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, վերմակն իր վրա գցելով չպիտի առաջնորդվի:
«Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»,-հավելեց նա:
Հարցին, թե մեծամասնությունը ՀՀԿ-ն պահպանելու է, նա արձագանքեց. «Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է»:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով, հետևաբար չի կարող ասել, թե ինչպես կքվեարկեն կառավարության ծրագրին:
«Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի ընդդիմություն են լինելու, նա պատասխանեց. «Ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորամանը»: