Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

29 մայիս 2018 20:45

Ալիկ Բանդուրյանի բուժումը հնարավոր է կազմակերպել միայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում` անհապաղ, անկողնային ռեժիմով. Երեմ Սարգսյան

2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի սպանության գործով Ալիկ Բանդուրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարան էր ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն, որը դատարանն այսօր մերժել է.
«Միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի կալանքը որպես խափան միջոց վերացվի, ընտրվի այլ խափանման միջոց կամ գոնե գրավ սահմանվի: Հիմնավորումուները հետեւյալն էին, որ միակ հիմքը  կալանքի տակ պահելու, ըստ դատարանի այն էր, որ հնարավոր է մեղադրյալը թաքնվի քննությունից եւ դրա հիմնավորումն էլ այն էր, որ ծանր հացագործույան մեջ է մեղադրվում: Ներկայացերցինք նախադեպային որոշումներ եվրոպական վճռաբեկ դատարանից, որտեղ նշված էր, որ պատժի ծանրությունով պայմանավորված հիմնավորումը չի կարող մշտապես կալանքի տակ պահելու ժամկետները  երկարացնելու համար հիմավորում լինել: Բացի այդ, փաստաթղթեր ենք ներկայացրել, որ ողնաշարի տուբերկուլյոզով է հիվանդ եւ համապատասխան բժշկական հաստատությունից` Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից տրվել է համապատասխան փաստաթուղթ, որ շատ շտապ հետազոտման, բուժման կարիք, անկողնային ռեժիմի կարիք կա, ինչը քրեակատարողական հիմնարկում ապահովելն անհնար է: Եվ այս ամենը մատնանշելով, միջնորդեցինք որպեսզի խափանման միջոցը փոխվի, նույնիսկ որպես երաշխիք միչեւ 50 միլիոն դրամ գրավ առաջարկեցինք: Դատարանը մերժեց միջնորդությունը, որոշումը դեռ չենք ստացել, հմնավորումների մասին դեռ չգիտենք»,- 1lur.am-հետ զրույցում մանրամասնեց Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ միջնորդություն էր ներկայացվել անթույլատրելի ճանաչել հեռախոսահամարների նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված գաղտնալսումներները, ինչպես նաև Ալիկ Բանդուրյանի և Արմեն Գասպարյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձայնի նմուշների ձեռքբերումը: 
«Գաղտնալսումները, որոնք կատարվել են որպես օպերատիվ հետախուզական միջոցոցառում են իրականացվել եւ հիմավորում էինք, որ դա չի կարող քրեական գործով որպես ապացույց թույլատրելի նյութ լինել, միջնորդեցինք որպեսզի անթույլատրելի ճանաչվի, նաեւ ձայնի նմուշ էին ըստ էության վերցրել  ներքին օպերատիվ հետախուզական միջոցառման միջոցով, ինչը եւս անթույլատերլի էր, միջնորդեցինք որ սա էլ որպես ապացույց անթույալտելի ճանաչեն, միջնորդությունը` դրա վերաբերյալ քննարկումը հետաձգվել է, որպեսզի որոշումը կկայացվի դատաճռին»-ասաց Երեմ Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր