2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

07 հուն 2018 17:12

Ալիևը հույսեր է կապում Փաշինյանի հետ, նա նման չէ նախորդ ղեկավարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը։ Այդկերպ հարցը կարող է լուծում ստանալ, իսկ Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում լուծում կգտնի բանակցությունների միջոցով»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է Ադրբեջանի իշխանությունների հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին, եթե Արցախը ևս բանակցային կողմ դառնա, ինչն առաջացրել էր Բաքվի մտահոգությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր