ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

30 հուն 2018 21:10

Առաջին անակնկալ խնդիրները կառավարության համար

Հայաստանում մեկը մյուսի հետեւից կոռուպցիոն սխեմաներ են բացահայտվում, չնայած ամենամեծ կեղտն այլ վայրում է: Խոսքը միջազգային պայմանագրերի մասին է, որոնք հաճախ ծառայել են իշխող ռեժիմի իշխանության երկարաձգմանը: Հանուն դրա իշխանություն ունեցողները վաճառել են ամեն ինչ, անգամ հայրենիքը: Հայաստանի նոր կառավարությունը բախվում է այդ խնդրին:
Առաջին անգամ դա տեղի է ունեցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը քննարկելիս: Հավանաբար, կառավարությունում քննարկել են կենսաթոշակային հիմնադրամների հետ պայմանագիրը եւ հասկացել, թե Հայաստանն ինչ թակարդում է հայտնվել: Փորձագետները նշում են, որ Հայաստանի նախկին իշխանությունը պայմանագիր է ստորագրել, որով բնակչության եկամուտների 10 %-ը 40 տարով «գրավ է» հանձնել օտարերկրյա հիմնադրամներին: Դրա դիմաց իշխանությունները նոր վարկեր են ստացել, որոնք թույլ են տվել կատարել սոցիալական պարտավորությունները եւ պահել իշխանությունը:
Նոր կառավարությունն անգամ չի կարողացել հետաձգել պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Նախկին իշխանությունների ստորագրած պայմանագրերի համաձայն՝ կուտակային համակարգից հնարավոր է դուրս գալ միայն մեծ տուգանքների գնով:
Մեկ այլ հարց է գազի գինը: Մոսկվայում Պուտինի հետ զրուցած Փաշինյանն ասել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը բացառիկ է, բայց սպառողին հասնում է սահմանային գնից երկու անգամ թանկ: Բանն այն է, որ Հայաստանը գազը գնում է ըստ երկու պայմանագրերի: Դրանցից մեկը ստորագրել են երկրների կառավարությունները, եւ դրանով Հայաստանն իսկապես Ռուսաստանից գնում է ամենաէժան գազը: Բայց Հայաստանի ներսում գազն այլ պայմանագրով է բաշխվում, որը ստորագրել են Հայաստանի ու Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունները 2013 թվականին: Դա խայտառակ համաձայնության օրինակ է, որում հայկական կողմը գրեթե իրավունքներ չունի:
Շատ փորձագետներ այդ պայմանագիրը գնահատել են որպես հակապետական քայլ: Նոր կառավարությունը կամ պետք է մեղադրի նախկին կառավարությանը եւ փորձի չեղարկել այն, կամ էլ ենթարկվի դրան:
Ընդդիմադիր լրատվամիջոցներն այս օրերին հիշեցնում են նախորդ իշխանության եւս մեկ «խելամիտ» որոշման մասին, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը վաճառեց Հայաստանի ոսկու ողջ պաշարը: Ilur.am-ը գրում է, որ իրականում ոսկին ոչ թե համաշխարհային շուկայում են վաճառել, այլ կիսել են իրար մեջ՝ էժանով գնելով ոսկին, որը հետո կրկնակի թանկացավ: Հայաստանն այդպիսով զրկվեց ոսկու պաշարից եւ ստիպված էր գրավադրել ոչ թե ոսկին ու արտարժույթի պաշարները, այլ բնակչության եկամուտների 10%-ը:
Եվս մեկ խոշոր միջազգային սկանդալ է հասունանում: Ջերմուկում չեն դադարում Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիաները: Ամուլսարի ոսկու հանքը բրիտանա-ամերիկյան կոնսորցիումին փոխանցելու մասին պայմանագիրը նույնպես նախկին իշխանություններն են ստորագրել: Նոր կառավարությունը ստիպված է հետեւել պայմանագրին՝ փորձելով հանգստացնել բնապահպաններին ու քաղաքացիական հասարակությանը:
Փորձագետները զգուշացնում են, որ այս հարցը հեշտությամբ չի լուծվի, եւ կառավարությունը ստիպված է լինելու կոշտ քայլերի գնալ: Նոր կառավարությունը դեռ կասկածի տակ չի դնում նախորդ իշխանությունների ստորագրած պայմանագրերը, թեեւ նախկինում դատապարտում էր դրանք:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր