Կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու նոր միջոց է հայտնաբերվել

Համապատասխան հոդվածը հրապարակվել է International Journal of Cancer ամսագրում։
Մասնագետները շագանակագեղձի քաղցկեղով հիվանդության 621 և կրծքագեղձի քաղցկեղի 1205 դեպք են վերլուծել։ Հետազոտության մասնակիցների շրջանում հարցում է անցկացվել, որի ընթացքում նրանք հաղորդել են քնի և սնունդ ընդունելու ժամերի մասին։
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ընթրիքից հետո երկու ժամ անց են քնել, չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը կրճատվել է 20 տոկոսով, նրանց համեմատ, ովքեր քնել էին ուտելուց անմիջապես հետո։
Մասնագետները գտնում են, որ գլխավոր դերն այդտեղ խաղում են մարդու կենսառիթմերը։ Հետազոտողների խոսքերով՝ եթե ստացված արդյունքները հաստատվեն նաև այլ գիտնականների կողմից, դա կօգնի քաղցկեղի կանխարգելման նոր առաջարկներ անելու հարցում։