ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»          Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

28 օգոս 2018 19:00

Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների մասնկացությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

Հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Մոսկվայում։ Տուժածները հրազենային վնասվածք, կտրող-ծակող վերքեր և գլխուղեղային վնասվածքներ են ստացել։
Երեկ երեկոյան Մոսկվայում վեճի են բռնվել կովկասցիների խմբերը։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։
Վեճին մասնակցել են Ադրբեջանի 8 և ՀՀ 7 քաղաքացի, ինչպես նաև 2 չեչեն և Վրաստանի 1 քաղաքացի։
Ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու։ Հաղորդագրության համաձայն` 2 խմբի միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Բախման մասնակիցներից երեքին հիվանդանոց են տեղափոխել։
Ոստիկանները դեպքի վայրում մուրճ, տրավմատիկ ատրճանակի 13 պարկուճ, երկու դանակ և երկաթյա ամրանի կտոր են հայտնաբերել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր