Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 սեպ 2018 13:43

Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու. Արթուր Վանեցյան

Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու. Արթուր ՎանեցյանՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: ՀՀ արտակարգ իրավիճակների 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:
«Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունն էլ շատ էր: Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»,-  նշեց Վանեցյանը:
Հարցին՝ գործերի մասին էլ չի ասելու, Վանեցյանը պատասխանեց. «Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում»:
Նա վստահեցրեց, որ դա իր որոշումն է: «Սա չի նշանակում, որ ես բաց չեմ լինելու, ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել, որովհետև ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր