Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

08 հոկ 2018 19:30

Անսպասելի հայտարարություն ՀՀԿ-ից

Անսպասելի հայտարարություն ՀՀԿ-ից
Հանրապետական կուսակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անսպասելի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանին և ԱԺ արտահերթ ընտրության օրակարգն աջակցելու մասին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի շուրջ կա կոնսոլիդացիա, և նա ազնիվ է իր մղումներում, հետևաբար պետք է մի կողմ դնել կուսակցական շահն ու մտածել պետության շահի մասին: Այդ հայտարարությունից հետո, իհարկե, առաջինը, որ հիշում ես, հայտնի անեկդոտն է՝ «մտածում եմ, թե որտեղ են ուզում մեզ գցած լինել»:
Մյուս կողմից, սակայն, հոկտեմբերի 2-ը ցույց տվեց, որ իրավիճակը շատ լուրջ է, և կատակել հանրության հետ այդ իրավիճակում, մեղմ ասած վտանգավոր է: Այսօր ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին է հայտարարել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հիշարժան է, որ շաբաթներ առաջ նա ներգրավվել էր ապօրինի հարստացման մի գործով, որով անցնում է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Իրադարձությունները սկսել են զարգանալ նոր արագությամբ, սակայն դրանք թերևս ոչ թե խթանել են ՀՀԿ ներսում նոր պրոցեսներ, այլ նախկինում եղած խնդիրների պարզապես նոր, արագացված ընթացքով դրսևորում:
Արձակուրդային շրջանից հետո ՀՀԿ ԳՄ նիստերի վերսկսումը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, ըստ էության դրսևորեց ՀՀԿ ներսում առկա խնդիրները: Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու դրան՝ ուշադրություն դարձնելով հանգամանքին, որ այդ նիստերից հետո ՀՀԿ-ն ըստ էության չի ներկայանում հանրությանը որևէ ասելիքով: Կամ Գալուստ Սահակյանն էր նիստից հետո խոսնակը, կամ ընդամենը եղել է մամուլի համար տարածված հաղորդագրություն: ՀՀԿ-ն ասելիք չունի, որովհետև ՀՀԿ ըստ էության վաղուց չկա, և այդ կուսակցության ներսում պարզապես առկա է նոր իրավիճակում շահերի և տեսակետների ուժգին բախում, այդ թվում՝ նաև Ռոբերտ Քոչարյանի միջամտությամբ: Հատկանշական է, որ այդ ֆոնին ԳՄ նիստերի ռեժիմ վերադառնում է Սերժ Սարգսյանը՝ թերևս թույլ չտալու համար, որ կուսակցությունն ամբողջությամբ անցնի կամ կուսակցությունում գերակայի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժամանակացույցը և տրամաբանությունը:
Գևորգ Կոստանյանի դիրքորոշումը հատկապես առանցքային է դառնում հենց այդ կոնտեքստում: Հատկանշական է նաև, որ տրոհման գործընթացում է նաև ԲՀԿ-ն, որտեղ ևս նկատելիորեն ի հայտ են գալիս բաժանարար գծերը: Սա ևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, որ ի վերջո այդ առումով նախկին համակարգը տասը տարի և ավելի պարփակված է եղել երկփեղկ ռեժիմում, և ըստ էության գոյություն է ունեցել հայելային արտացոլում, ինչն էլ դրսևորում է այժմ:
Դրան զուգահեռ՝ իրավիճակը բավականին սրում է նաև անհատական ռեժիմում առանձին պատգամավորների խնդիրը, որոնք տեսնում են, որ կարող են պարզապես դառնալ նախկին համակարգի խմբային որոշակի հաշիվների պարզաբանման զոհը: Այդ տեսանկյունից էլ նախկին գլխավոր դատախազի քայլը խիստ հատկանշական է, որը հուշում է ոչ միայն համակարգային տրոհումների և բաժանարար գծերի սրված ռեժիմի մասին, այլ նաև անհատական ռեժիմում առկա սահմանային իրողությունների: Պատգամավորները գիտակցում են, որ քայլում են նույնիսկ ոչ թե բարակ թելի, այլ դանակի սայրի վրայով, ընդ որում՝ առանց իրենց համար շոշափելի հեռանկարի: Ոչ ոք չի ուզում ենթարկվել իրավաքաղաքական «զոհաբերության», իսկ դրա հեռանկարը դառնում է ավելի ու ավելի տեսանելի:
Եվ նաև խորհրդանշական է, որ առաջին դիմադրությունն ըստ էության ցուցաբերում է Գևորգ Կոստանյանը՝ նախկին գլխավոր դատախազ և Մարդու իրավունքի եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ, որը թերևս առավելագույն խորությամբ է պատկերացնում նախկին համակարգի անատոմիան և դրանից բխող ներկայիս թե՛ խմբային, թե՛ անհատական ռիսկերը այդ համակարգի դիմադրության պարագայում: Պարզապես այս դեպքում դիմադրություն է ոչ թե հանրությանը, այլ հեռացող համակարգին. հենց դրանով է այն առաջինը: Ու թերևս վերջինը չի լինելու ամենևին:
Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր