Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

17 հոկ 2018 20:30

Ով է գնալու բանտ. Վահրամ Բաղդասարյանն անկեղծացել է

Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել` մասնակցի խորհրդարանի արտահերթ ընտրությանը, թե ոչ, ռեսուրսները պետք է հաշվարկել, հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա ասել է նաեւ, թե անձամբ իր կարծիքը կձեւավորվի Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո:
Ինչ ռեսուրս պետք է հաշվարկի ՀՀԿ-ն, փողայի՞ն, թե այլ:  Եվ ընդհանրապես ինչ ռեսուրս ունի ՀՀԿ-ն, որը պետք է հաշվարկել: Ընտրական օրենսգիրքն էլ այստեղ դառնում է էական, որովհետեւ ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ համար կարող է տալ տեղային մեխանիզմի շնորհիվ մի քանի տոկոս ապահովելու հնարավորություն: Իսկ Վահրամ Բաղդասարյանը հենց այդ մեխանիզմով ընտրված եւ ՀՀԿ համար ձայն բերած ռեսուրսի շարքում է:
ՀՀԿ-ն բավական բարդ խնդրի առաջ է, որովհետեւ հասկանալի է, որ կուսակցությունը եթե անգամ որեւէ կերպ հավակնի խորհրդարան անցնելուն, ապա կստանա շատ քիչ թվով մանդատ, իր ներկայիս ունեցածի առումով անհամեմատ քիչ:
Իսկ այստեղ առաջանում է էական մի խնդիր: Ինչպես էր ՀՀԿ-ն ձեւավորում իր մանդատները, հավաքում անհրաժեշտ տոկոսը: Դրա ուղղությամբ աշխատում էին օդիոզ դեմքերը, փողատերերը, հատկապես վերջին՝ ռեյտինգային ընտրակարգում, իսկ փաթեթավորումը ապահովում էին այսպես ասած քաղաքական դեմքերը: Մանդատների թվաքանակը այնպիսին էր, որ հնարավոր էր լինում բաժանել թե մեկի, թե մյուսի միջեւ:
Ներկայում, ակնկալվող հնարավոր ծավալը չափազանց փոքր է, եթե նույնիսկ հաջողվի անցնել խորհրդարան որեւէ կերպ: Ըստ այդմ առաջանում է հարց՝ ո՞վ է ձայն ապահովելու եւ ով է «գնալու սանատորիա», այսինքն խորհրդարան: Կկարողանա՞ն կուսակցության այսպես ասած քաղաքական դեմքերը առանց օդիոզ շրջանակների, առանց օլիգարխիկ շերտի կամ թաղային ռեսուրսի հավաքել այնքան ձայն, որ հայտնվեն խորհրդարանում: Որովհետեւ այդ մյուս ռեսուրսը չունի որեւէ մոտիվացիա, որպեսզի նրանց համար ձայն հավաքի, ինչպես նախկինում: Որովհետեւ նախկինում ՀՀԿ-ն իշխանության էր եւ ձայն բերելը վարձատրվում էր տարբեր կերպ, կամ էլ ձայն բերող օդիոզները իրենք էլ մտնում էին խորհրդարան եւ ըստ էության իրենց համար էին ձայն հավաքում, պարզապես զուգահեռ խորհրդարանում ապահովվում էր նաեւ ՀՀԿ քաղաքական դիմակը:
ՀՀԿ-ն կանգնած է այդ խնդրի առաջ եւ դա է, որ առաջացնում է ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հարցում բարդությունը:
Իրավիճակը բարդ է առավել եւս այն պատճառով, որ, եթե ներգրավվի ձայն հավաքելու նախկին մեխանիզմը, ապա կարող է աշխատել նաեւ իրավական պատժիչ մեքենան, քանի որ չկա իշխանական նախկին տանիքը:
Այլ կերպ ասած, հարցը նույնիսկ մահապարտներ գտնելն է, որոնք կարող են համաձայնել ձայն բերել, բայց խորհրդարանում հայտնվելու փոխարեն հայտնվել բանտում:
Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր