Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 հոկ 2018 11:44

Հանրությունից կողոպտածի վերադարձը.Ինչո՞ւ են մեր օլիգարխները այսքան բարեհամբույր դարձել

Հանրությունից կողոպտածի վերադարձը.Ինչո՞ւ են մեր օլիգարխները այսքան բարեհամբույր դարձելԵրկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:
ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչությունում հաստատել են տեղեկությունը եւ նշել, որ սահմանված կարգով կազմակերպելու են գույքի ընդունման գործընթացը։
Սեպտեմբերի 17-ին՝ «թալանածը վերադարձնելու» Նիկոլ Փաշինյանի վերջնագրի ավարտին հայտարարություն էր տարածել Ալեքսանդր Սարգսյանը, որում պատրաստակամություն էր հայտնել իր ունեցվածքի մի մասը նվիրաբերել պետությանը. «հրապարակային հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ»:

«Վերջ օլիգարխիային» նախաձեռնությունը մշակել է փոխհատուցման դիմաց սեփականության ճանաչման օրենքի հայեցակարգ, որը ներկայացրել է տարբեր խմբակցությունների քննարկմանը: Դրա նպատակը Հայաստանում բիզնեսի ու քաղաքականության տարանջատումն է եւ անօրինական տնտեսական հարաբերությունների ապամոնտաժումը՝ սեփականության պաշտպանության երաշխիքների դիմաց:
Մինչ հայեցակարգի ընդունումը, Ալեքսանդր Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը փաստորեն առաջարկում են «անհատական գործարք» թերեւս որոշակի երաշխիքների դիմաց: Ալեքսանդր Սարգսյանի մասով դեռեւս նորություններ չկան, իսկ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքի պետական ընդունումը սկսել է:
Սա կարելի է համարել նախադեպ, որն անկասկած շղթայական էֆեկտ է ունենալու մյուսների մոտ: Առավել եւս, որ գնալով մարում են հին համակարգի ռեւանշի հույսերը: Կոռուպցիոն բազայից զրկված մեծահարուստների համար արդեն դժվար է պահպանել ահռելի ծավալների հասնող իրենց կապիտալն ու անշարժ գույքը: Մյուս կողմից, թվում է այս գործընթացը պետք է իրականացվի իրավականորեն անթերի, հիմնավոր ու համատարած, կամ ինչպես Լֆիկ Սամոն էր ասում Հովիկ Աբրահամյանի մոտ օլիգարխների հավաքից հետո՝ «արդարաբար»: Այդպես հանրությունից կողոպտածի վերադարձը եւ դրա դիմաց սեփականության ճանաչումը տեղի կունենա առավել արդյունավետ ու անկորուստ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր