Խանջյան փողոցում վեճն ավարտվել է դանակահարությամբ. միջադեպին մասնակցել է 9 երիտասարդ
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-05/medium/1525501379_danak.jpg)
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց Համլետ Ն.-ն, 17-ամյա Դերենիկ Մ.-ն, 17-ամյա Ալբերտ Ս.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 17-ամյա Նաիրի Ս.-ն եւ 17-ամյա Կարեն Ս.-ն վիճաբանել են 18-ամյա Նարեկ Կ.-ի, 18-ամյա Լեւոն Ս.-ի, 18-ամյա Կամո Կ.-ի հետ, ինչի ընթացքում Նարեկ Կ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Համլետ Ն.-ին:
Նարեկ Կ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: