Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 նոյ 2018 11:40

Այո՛, «գյուղի կլուբ» կոչված տեղից ենք Օպերայի թատրոնի բալետի արտիստին տանելու, ինչը շատ վիրավորական է


Այո՛, «գյուղի կլուբ» կոչված տեղից ենք Օպերայի թատրոնի բալետի արտիստին տանելու, ինչը շատ վիրավորական էՇատերն էին ակնկալում, որ երիտասարդ արտիստի հոգեհանգիստը տեղի կունենա իր մայր թատրոնում: Սակայն պարզվում է՝ Մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինության առաջարկը:


«Թատրոնի տնօրինությունն էլ մեծ ցանկություն ուներ, որ հոգեհանգիստն այնտեղ անցկացվի, բայց նախարարությունը չի թույլատրել՝ պատճառաբանելով, որ Վահագն Մարգարյանը ժողովրդական արտիստ չի: Իրենց ասելով՝ հարկավոր էր նիստ անել, իսկ նիստը կտևեր մի քանի օր, մենք էլ պետք է այդքան սպասեինք: Գիտեք, եթե արդարությունից ու օրենքից են խոսում, ապա ես կարող եմ բազմաթիվ արվեստագետների օրինակներ բերել, որոնք կոչումներ չունեին, բայց վերջին հրաժեշտն Օպերայի թատրոնում կազմակերպվեց: Ավելին, նրանցից ոմանք այսօր Պանթեոնում են տեղ գտել: Մենք Պանթեոնի ակնկալիք չունեինք, մեզ միայն այդ մեկ ժամն էր պետք, որ մարդիկ կարողանան նրան հրաժեշտ տալ», - վրդովված նշեց  զրուցակիցը:
Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարությունն ընտանիքի անդամներին առաջարկել է երկու եկեղեցի, որտեղ կարող են անցկացնել երիտասարդ արտիստի հրաժեշտի արարողությունները: Այդ ծախսը գերատեսչությունը վերցրել է իր վրա: Սակայն Վահագնի հարազատները հրաժարվել են առաջարկից:
«Դա շատ վիրավորական էր, մենք այդ գումարի խնդիրը չունեինք, ինքերս էլ կարող էինք եկեղեցու գումարը վճարել, թեև դա ո՛չ կնունք էր, ո՛չ՝ հարսանիք, ու գումար գանձելը նույնիսկ անհիմն է: Բայց այստեղ խնդիրը բոլորովին էլ գումարը չէր, այլ այն, որ Օպերայի թատրոնն իր համար տուն էր, որտեղ իր կյանքն է դրել, քիչ բան չէր արել, ու ուզում էինք թույլտվություն տային՝ գոնե մեկ ժամ այնտեղ դրվեր մարմինը: Շատերը կան, որ ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեն հասնել գյուղ, հրաժեշտ տալ նրան: Չհաշված, որ տունն էլ բավական փոքր է այդքան մարդ ընդունելու համար… Ընկերներով ու իր հարազատներով որոշեցինք՝ մեր մեր «տանը»՝ մեր գյուղի երաժշտական դպրոցից գոնե նրան հրաժեշտ տանք: Այո՛, «գյուղի կլուբ» կոչված տեղից ենք Օպերայի թատրոնի բալետի արտիստին տանելու, ինչը շատ վիրավորական է», - ընդգծեց Գ. Շերոյանը:
Ընկերը ցավով, բայց հպարտությամբ շեշտում է՝ Վահագնի դեպքում երկու երնեկ մեկտեղված էր՝ ազնիվ ու բարի մարդ, ով աստվածաշնորհ տաղանդ ուներ: Մայրը, ով նույն գյուղում հայոց լեզվի և գրականության ուսուչուհի է եղել, մահացել է 2006 թվականին: Այժմ նրա կողքին են, ու սգում են հայրը, եղբայրը, վերջինիս կինն ու 2-ամյա դուստրը, մորեղբոր ու հորեղբոր որդիները…

Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանն ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Հանրապետական հիվանդանոցում, այնուհետև՝ «Հերացի» թիվ 1 բժշակական կենտրոնում երիտասարդ արտիստը շուրջ 15 օր գտնվել է անգիտակից վիճակում: Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին՝ հիվանդանոցում:

aysor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր