Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել          Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում       Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին    

09 դեկ 2018 12:31

Ակնհայտ կազմակերպված կուտակումներ կան, պարբերաբար տաքսիներով են գալիս

Ակնհայտ կազմակերպված կուտակումներ կան, պարբերաբար տաքսիներով են գալիս«Ահազանգ կար կուտակման, ահազանգ կար, որ քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ քվեարկության գաղտնիությունն ապահոված չէր ու նաև տեղամասերից մեկի տեսախցիկն էր սխալ ուղղությամբ նայում: Երկրորդ ու երրորդ խնդիրները լուծվել են, բայց կազմակերպված կուտակումների մասին ահազանգերը շարունակվում են: Ընտրողները պարբերաբար տաքսիներով են գալիս, ինչը կարող է նշան լինել նրան, որ ընտրողներին բերում են»,- «Ազատության» եթերում քիչ առաջ հայտարարեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը: Նա հավելեց, որ կուտակումները 2017-ի ընտրություններից քիչ են, բայց առկա են. «Ակնհայտ կազմակերպված կուտակումներ են, ոչ թե՝ սպասող կամ դրսում ծխող ընտրողներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր