Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

21 դեկ 2018 13:12

Երեխայի խնամքից 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափած ծնողը կզրկվի ծնողական իրավունքից

Երեխայի խնամքից 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափած ծնողը կզրկվի ծնողական իրավունքիցԸնտանեկան օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելուց, ապա դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է համարվում:  Փոփոխություններով ծնողական իրավունքից զրկելու համար սահմանվել են մի շարք նոր հիմքեր:
 երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: 
«Նախկինում ծնողական իրավունքից զրկելուց հաշվի էր առնվում ծնողի իրավունքը և բացառիկ դեպքերում էին զրկում այդ իրավունքից: Ներկայում այդ սկզբունքը պահպանելով՝ երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողական իրավունքից զրկելու նոր հիմքեր են սահմանվել: Օրինակ, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել կամ առանց հարգելի պատճառի երեխային չի վերցնում երեխայի դաստիարակչական, կրթական կամ առողջապահական հաստատություններից, ուրեմն դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է»,-ասաց Քրմոյանն ու հավելեց, որ նույնը վերաբերում է նաև դաժան վերաբերմունքին:
Ծնողական իրավունքից զրկելու հիմք է նաև այն, որ ծնողը չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Քրմոյանը կարևորեց համարեց, որ օրենսգրքով սահմանվել է «երեխայի լավագույն շահ»  հասկացությունը: Ամրագրվել են նաև երեխայի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ու դրա երաշխիքները: Նախկին օրենսգրքով հիմնականում հաշվի էին առնում 10 տարին լրացած երեխայի շահերը: Ամրագրվել են նաև մի շարք հոդվածներ, որոնցով երեխայի դաստիարակության և կրթության հարցերի որոշման, դատարանի վճռի հիման վրա մեկ ծնողից մյուս ծնողին փոխանցելու, երեխային խնամատար ընտանիք փոխանցելու դեպքում պարտադիր հաշվի է առնվելու երեխայի կարծիքը: Ընդ որում` օրենքը սահմանել է դրույթ, որ կարծիքը հաշվի է առնվում երեխայի զարգացվածության մակարդակին համահունչ:
Քրմոյանը կարևորեց նաև, որ ամրագրվել է դրույթ, որով երեխայի դաստիարակության ընթացքում պետք է բացառվի նրա նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը: Նաև հստակեցվել են դրույթները, թե ով կարող է դիմել ծնողական իրավունքների սահմանափակման համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր