Փաշինյանի պոպուլիզմի դոզան հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների
![Փաշինյանի պոպուլիզմի դոզան հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների Փաշինյանի պոպուլիզմի դոզան հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-12/medium/1545809865_143869.jpg)
-Հայտարարել եք նոր քաղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին: Կա՞ արդյոք այդպիսի անհրաժեշտություն՝ մանավանդ ընտրություններից անմիջապես հետո:
-Ցանկացած հետցնցումային հասարակությունում անհրաժեշտ է հավասարակշռման և հակակշռման նոր քաղաքական պրոցես, որի իմաստը բևեռացված դիրքերում գտնվող քաղաքական ուժերի դիրքորոշումների հավասարակշռումն է հասարակության մեջ հասարակական, քաղաքական կյանքում հստակություն և կանխատեսելիություն մտցնելու համար՝ թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության ոլորտում: Ցենտրիզմի գաղափարախոսությունը բացակայում է քաղաքական համակարգում, դեռևս չենք կարողացել այնպիսի քաղաքական համակարգ ձևավորել, որը կբերեր քաղաքական ծրագրերի ու տեսլականների մրցակցության: Ինչ-որ մի կետից պետք է սկսել…
-Նոր քաղաքական ուժը կոչվելու է ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ: Կասե՞ք՝ այսօր քանի՞ քաղաքացի է գիտակցում այդպիսի քաղաքական ուժի անհրաժեշտությունը:
-Վերջին շրջանում բավականին չարչրկվեց ժողովուրդ բառը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որոշում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավական մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավարություն չէ, ժողովրդավարությունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողովուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը պետական մարմինների միջոցով:
-Այսպիսով՝ հետընտրական Հայաստանում ներքաղաքական հանդարտություն սպասվո՞ւմ է:
-Կարծում եմ՝ ոչ, գիտեք՝ ինչու, որովհետև Փաշինյանի կողմից պոպուլիզմի դոզան, որ տրվել է ժողովրդին, տրվել է մարդկանց, որ այսուհետև նրանք են ամեն ինչ որոշելու, տեսնում ենք, որ օրեցօր բողոքի և դիմադրության օջախներ է առաջացնում, ամեն օր առաջանում են նոր բողոքի խմբեր. Բողոքի ցույցեր, և դա շարունակվելու է: Այն բիզը, որը Փաշինյանը սրեց, 2 ծայր ուներ. պետության, պետականության մասին չենք խոսում, հիմնականում ասում ենք՝ ժողովուրդն Արցախի հարց է որոշելու, կարող է դուռ ջարդել, ինչպես ջարդում էին ռադիոտան դուռը, այսինքն՝ ջարդելու մասին է խոսքը, և ժողովուրդը փաստացի ամեն ինչի իրավունք ունի, իմ ընկալումով՝ սա հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: