Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

05 հուն 2019 14:59

Հարսանիքի թամադան ցանկանում է Օպերայի տնօրեն դառնալ.Փաշինյանը տեղյակ էլ չէ դրանից

Հարսանիքի թամադան ցանկանում է Օպերայի տնօրեն դառնալ.Փաշինյանը տեղյակ էլ չէ դրանիցԳեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնների անհամատեղելիության հետևանքով Կոնստանտին Օրբելյանն առաջիկայում հրաժեշտ է տալու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:
 
Պարզվում է՝ օպերայի տնօրենի պաշտոնի համար թեկնածուներն արդեն սկսել են ի հայտ գալ և, ինչպես նշում են մեր աղբյուրները մշակութային այս օջախում, թեկնածուների թվում նաև հարսանիքի թամադա կա:
«Նրանք, ում մտքով անցել է հովանավորել մեկին, որը շոու բիզնեսում անհաջող փորձերից ու հարանիքներում կենաց ասելուց  հետո վերջերս իբր «քաղաքականությամբ» է սկսել զբաղվել ու հիմա էլ ախորժակ ունի մշակութային կարևոր օջախում իբրև ղեկավար «կարգվել», ցանկանում ենք վստահեցնել, որ այս խայտառակ քայլը հանդիպելու է մշակութային գործիչների ընդվզմանը»,-Asekose.am-ի հետ զրույցում վստահեցրեց մեր զրուցակիցն ու նաև համոզմունք հայտնեց, որ, եթե կա կուլիսային ինչ-որ պայմանավորվածություն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղյակ էլ չէ դրանց: 
 
«Մենք անպայման բաց նամակով կդիմենք Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, կնշենք, որ վստահ ենք՝ Նոր Հայաստանում «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով չեն նշանակումներ անում  ու կբարձրաձայնենք, որ միջակությունները տեղ չունենոչ միայն մշակույթում՝ առավել ևս՝ մշակույթի օջախները ղեկավարեելու դժվարգործում»,-նշեց մեր զրուցակիցն՝ առայժմ չբարձրաձայնելով օպերայի տնօրենի պաշտոնը երազող հարսանիքի թամադայի անունն ու նաև , ամեն դեպքում, վստահեցնելով, որ եթե լինի մշակութային գործիչների համար ոչ ցանկալի այդ «ընտրությունը»՝ ուշ թե շուտ պարզ կդառնա , թե ինչ «արժանիքի» է համար է նա ստացել այդ պաշտոնը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր