Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին    

23 փետ 2019 12:05

Վարչապետի մակարդակն այս պարագայում կլինի «ծանր հրետանին», եթե Բաքուն չընկալի «հետախուզական» մեսիջները

Վարչապետի մակարդակն այս պարագայում կլինի «ծանր հրետանին», եթե Բաքուն չընկալի «հետախուզական» մեսիջներըԱրցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը փետրվարի 22-ին հայտարարություն է արել այն մասին, որ թեև առաջնագծում հարաբերական անդորր է, այդուհանդերձ պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվում հայատյացության և նվաճողական քաղաքականությունից:

Անշուշտ, Դավիթ Բաբայանի հայտարարությամբ չէ, որ պետք է պատկերացնել այդ իրողությունը և չտրվել պատրանքների, ու հազիվ թե Հայաստանում ու Արցախում կան պատրանք ունեցողներ, որոնք ունեն այդպիսի հիշեցումների կարիք: Միևնույն ժամանակ, սակայն, հենց այս առումով էլ երևի թե պարզ է, որ Արցախի նախագահի խոսնակի հայտարարության նպատակը ամենևին հիշեցումը կամ պատրանք ցրելը չէ, այլ, թերևս, որևէ այլ նպատակ ունեցող հաղորդագրություն հղելը: Ո՞ւմ է այն ուղղված, հնարավոր է միայն ենթադրել, սակայն պետք է նկատել և այն, որ միևնույն ժամանակ Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն է ուշագրավ գրառում արել առաջնագծի մասին: Նա նշում է, որ հարաբերական անդորրի պայմաններում Ադրբեջանը կրակում է, իսկ Հայաստանը չի պատասխանում, ինչը կարող է նորակոչիկներին «զրկելով» վառոդի հոտից առաջացնել որոշակի վախ՝ եթե լինի որոշակի պատասխան ռազմական գործողության անհրաժեշտություն:
Որքանով է զուտ ռազմական տեսանկյունից Թևան Պողոսյանի գրառումը վտանգները դիտարկում ռացիոնալ, այլ հարց է, սակայն աներկբա է, որ նախագահ Սարգսյանի խորհրդականն էլ, անշուշտ, պատահական չէ, որ արել էր սոցցանցային այդ գրառումը: Կա՞ այստեղ որևէ սինքրոնացում Արցախի հետ, հաշվի առնելով Արցախի նախագահի խոսնակի գրառումը: Դարձյալ հնարավոր է միայն ենթադրել, սակայն բոլոր դեպքերում զուգահեռ անդրադարձերը՝ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցի ֆոնին, բավականին հատկանշական են: Դրանք պայմանավորված են ներքի՞ն իրողություններով, դարձյալ միարժեք ասելու համար չկան բավարար փաստական հիմքեր, հասկանալու համար նաև, որ՝ եթե ներքին, ապա ինչպիսի՞ բաժանարար գծերով կամ վեկտորներով: Միևնույն ժամանակ, եթե խոսքն արտաքին ուղղվածության մասին է, ապա այստեղ հետաքրքիր է այն, որ ազդակները գնում են Արցախի նախագահի և Հայաստանի նախագահի աշխատակազմերից՝ հաշվի առնելով այն, որ համանախագահների հետ հանդիպել է վարչապետը: Արդյո՞ք Երևանն առերևույթ պահելով այսպես ասած՝ հավատարմությունը հրադադարի պայմանավորվածություններին՝ վարչապետի մակարդակով, որ մակարդակով ձեռք են բերվել դրանք, միաժամանակ, իհարկե, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նախագահների մակարդակով տալիս է բավական կոշտ մեսիջներ Բաքվին, որը վերջին շաբաթներին, Դավոսից հետո որոշել է այսպես ասած՝ մկաններ շարժել: Եվ արդյո՞ք Երևանի այդ քայլը պայմանավորված չէ հենց համանախագահների հետ, որոնք Երևանից պետք է մեկնեին Բաքու:
Հնարավոր է, որ Երևանի և համանախագահների միջև եղել է պայմանավորվածություն, որ Բաքվում Ալիևի, այսպես ասած, շանտաժային տոնայնության պահպանման դեպքում Երևանից անմիջապես կհաջորդի առնվազն նախնական զգուշացում, որ հայկական կողմի հետ այդ տոնով խոսելը հեռանկար չունի, և միաժամանակ, հարաբերական անդորրն էլ ամենևին չի թուլացրել Հայաստանի և Արցախի պատրաստվածությունը: Ինչո՞ւ չի արվել նույն բանը վարչապետի մակարդակով: Երևանը տևական ժամանակ նկատելիորեն անցնում է բազմաշերտ քաղաքականության՝ թե՛ ընդհանրապես արտաքին-անվտանգային, թե՛ մասնավորապես Արցախի խնդրում, ինչը գործնականում տալիս է ավելի մեծ դիվանագիտական ճկունության հնարավորություն: Վարչապետի մակարդակն այս պարագայում կլինի «ծանր հրետանին», եթե Բաքուն չընկալի «հետախուզական» մեսիջները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր