Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

27 փետ 2019 18:36

Առաջարկվում է փոփոխություններ մտցնել շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում

Առաջարկվում է փոփոխություններ մտցնել շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմումՀայացք մամուլի ակումբում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի»  հիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ներկայացրեց Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Կառուցողական Երկխոսության Հանձնառություն ծրագրի ներքո իրականացվող «ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» նպատակները, ծրագրի շրջանակում իրականացվող բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման  համակարգի մշտադիտարկման ընթացքի,  առաջացած խոչընդոտները։  
 
Գևորգ Գրիգորյանը նշեց, որ շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակման մեխանիզմում առաջարկվում է փոփոխություններ մտցնել: Համապատասխան առաջարկությունների փաթեթը մշակվում է այս տարվա հունվարի 8-ից մեկնարկած «Հայաստանում բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի» շրջանակում. «Ավելի քան 100 բժիշկների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանք իսկապես վատ են տեղեկացված, թե ինչպես է պետք հավաքել անհրաժեշտ կրեդիտները:  Օրինակ՝ կրեդիտները կարելի է ստանալ համաժողովներին մասնակցելու միջոցով, սակայն հստակություն չկա, թե արդյոք կրեդիտներ փոխանցվո՞ւմ են հարակից մասնագիտությունների բժիշկներին նեղ մասնագիտական համաժողովներին մասնակցելուց հետո, թե ոչ: Հարցեր են առաջանում նաեւ արտասահմանում ստաժավորման փաստն ապացուցող վկայականների ներկայացման ժամանակ»,- նկատեց Գեւորգ Գրիգորյանը:
 
Գեւորգ Գրիգորյանը նաև նշեց, որ ծրագրի շրջանակում՝ մարտի 7-ին կհայտարարվի հասարակական կազմակերպությունների առողջապահական կոալիցիայի ստեղծման մասին, որը լիազորված կլինի համապատասխան մարմինների հետ քննարկել առողջապահության ոլորտի հարցերը եւ խնդիրները. «Անհրաժեշտ է կրեդիտները հաշվի առնելու աղյուսակ մշակել, որոնք հաշվարկվել են արտասահմանում որակավորման բարձրացման դասընթացներ անցնելու համար: Խորհուրդ է տրվում նաեւ բժիշկներին պարտավորեցնել ամեն տարի հավաքել Х քանակությամբ կրեդիտներ՝ լինի դա ինքնակրթության ճանապարհով, հոդվածների հրապարակման, թե համաժողովներին կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու»,- ասաց Գևորգ Գրիգորյանը:
 
Սպասվում է, որ արդեն մայիսի կեսին առաջարկները կուղարկվեն Հայաստանի Առողջապահության նախարարություն եւ Առողջապահության ազգային ինստիտուտ:
Հայաստանում բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագիրն ավարտվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ին: 
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության՝ շուրջ 4,5 մլն դրամ դրամաշնորհի շրջանակում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր