Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 հուն 2019 17:45

Անժամկետ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների.քննիչը 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝ գործ չհարուցելու համար

Ռոլանդ Խոստիկյանը կառավարության շենքի առջեւ ջրադուլ է սկսել՝ հանուն եղբայրների, որոնք գտնվում են անազատության մեջ։ Նա պնդում է, որ իր եղբայրները ապօրինի դատապարտվել են 10-11 տարվա ազատազրկման։
«Ջրադուլ եմ հայտարարել, քանի որ եղբայրներիս կեղծ ու շինծու ապացույցների հիման վրա դատապարտել են 12 եւ 11 տարի ազատազրկման։ Պահանջս այն է, որ տեղի ունենա արդարադատություն»,- զրույցում ասում է Ռոլանդ Խոստիկյանը:
Ռոլանդ Խոստիկյանի խոսքով՝  քննիչն ընտանիքից 30 հազար ԱՄՆ դոլար է պահանջել՝  գործ չհարուցելու համար: Քաղաքացին պահանջում է վերաբացել գործը և արդար դատավարություն անցկացնել: 
Դատապարտված Խոստիկյանների եղբոր խոսքով՝ իր ջրադուլն անժամկետ է, չի դադարեցնի, մինչև պահանջն իրականություն չդառնա: Մեր հարցին, թե տեղի՞ն է համարում Արտակ Զեյնալյանի հրաժարականը Արդարադատության նախարարի պաշտոնից, Խոստիկյանը պատասխանում է.«Այո, քանի որ Զեյնալյանը հայտարարում էր, թե անարդար դատապարտվածներ չկան, այնինչ դա իրականությանը չի համապատասխանում»:
Ջրադուլ հայտարարած անձը մեզ տեղեկացրեց նաև, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով այսօր նամակ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր