Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

11 հուլ 2019 11:20

Նույնասեռականները` ԽՍՀՄ-ում.նույնասեռականներ «պտղաբերել է» նաև խորհրդային բանտը

Խորհրդային ժամանակներում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք օրենքից դուրս էին: «Արվամոլություն» մեղադրանքով բանտերում հաճախ հայտնվել են բավականին հայտնի մարդիկ:

Մինչև 1936 թվականը ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը «նույնասեռականություն» երևույթի մասին չի հիշատակել: Խորհրդային բժիշկներն ու իրավաբաններն այն ժամանակներում շատ են հպարտացել ԽՍՀՄ առաջադիմական օրենսդրությամբ: Սեռական ռեֆորմների կոպենհագենյան համաշխարհային կոնգրեսում, որը տեղի է ունեցել 1928 թվականին, խորհրդային օրենսդրությունը նույնիսկ ի ցույց է դրվել մյուս երկրներին: 1930 թվականին «Խորհրդային մեծ հանրագիտարան» -ը գրել է. «Խորհրդային օրենսդրությունը չգիտի բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ: Մեր օրենսդրությունը, ելնելով հասարակության պաշտպանության սկզբունքից, նախատեսում է պատիժ միայն այն դեպքերում, երբ նույնասեռականների հետաքրքրության առարկա են դառնում մանկահասակներն ու անչափահասները»:
Մի՞թե նրանք զբաղվել են կարմիրբանակայիններին ու կարմիր նավաստիներին այլասերելով
Քրեական օրենսգրքում մինչև ԽՍՀՄ փլուզումը գոյություն ունեցող «արվամոլություն» հոդվածը շատ հետաքրքիր հանգամանքներում է հայտնվել: ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմատին կից Պետական միացյալ քաղվարչության նախագահի տեղակալ Գենրիխ Յագոդան նույնասեռական խմբերի գոյությունը կապել է հակահեղափոխության ու լրտեսության հետ: 1933 թվականի աշնանը նա Ստալինին զեկուցագիր է ներկայացնում մի շարք խմբավորումների անդամների կալանավորման մասին, որոնք «արվամոլների սալոններ, օջախներ, որջեր ու այլ կազմակերպված խմբավորումներ են ստեղծել` հետագայում դրանք վերածելով լրտեսական բջիջների»:
1933 թվականի դեկտեմբերին Ստալինին հասցեագրված երկրորդ նամակում Յագոդան հաստատում է իր պնդումը.
«Արվամոլները կատարել են լիովին առողջ երիտասարդների, կարմիրբանակայինների, կարմիր նավաստիների ու բուհերի առանձին ուսանողների հավաքագրում և այլասերել են նրանց: Օրենքը, որի համաձայն կարելի կլիներ քրեական կարգով հետապնդել արվամոլներին, մենք չունենք: Կցանկանայի հուսալ, որ անհրաժեշտ է հրապարակել համապատասխան օրենք արվամոլներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»: Եվ արդեն 1934 թվականի մարտի 7-ին գործի է դրվում մի օրենք, որի համաձայն արվամոլությունը որակվում է որպես քրեական հանցագործություն ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում: Պատժի ժամկետ է սահմանվում 5 տարին: Եթե բռնություն է գործադրվել, կամ կան ապացույցներ անչափահասի հետ կապի մասին, օրենքը սահմանել է 8 տարի: Չգիտես ինչու այդ օրենսդրությունունը կանանց համար պատիժ չէր սահմանել:
Յագոդայի կանխավարկածը որքանով էր հաստատ, այժմ արդեն դժվար է ասել: Բայց արժե հիշեցնել, որ 20-րդ դարի սկիզբը` «այլախոհների» ու «ոսկեդարի» ժամանակաշրջանը, մոդայիկ դարձած սեռական տարատեսակ այլասերումների ժամանակաշրջան էր: Եվ ինչպես ցույց է տալիս հատուկ ծառայությունների պրակտիկան, մասամբ էլ «նույնասեռական կրքի» միջոցով են հավաքագրվել գործակալները և շանտաժի ենթարկվել դիվանագետները…
Տարեկան հազար մարդ` բանտում
Բնականաբար, միասեռականներ կան ցանկացած հասարակությունում` անկախ դրա քաղաքական կառուցվածքից: Բայց այդ երևույթի համար կան նաև օբյեկտիվ բնական պատճառներ: ԽՍՀՄ-ում ավանդաբար «երկնագույն սեր» -ը հիմնականում «ըմբոշխնել են» բոհեմական կյանքին անդամագրվածները: Եվ ոչ միայն նրանք: 1930 – 1980-ականներին 121 հոդվածով ամեն տարի բանտարկվել է 1000 տղամարդ: 1980-ականների վերջում այս թիվն սկսել է նվազել: Ռուսատանի Արդարադատության նախարարության տվյալների համաձայն` 1989 թվականին 121-րդ հոդվածով Ռուսաստանում դատապարտվել է 538, 1990-ին` 497, 1991-ին` 462, 1992-ի առաջին կիսամյակում` 227 մարդ:
Պետք է նշել, որ նույնասեռականներ «պտղաբերել է» նաև խորհրդային բանտը: «Աքլորներ» -ի ծառայություններին սովորած բազմաթիվ «զեկ» -եր ազատության մեծ այլևս կանանց ուշադրություն չեն դարձրել: «Աքլորներ» -ի սարսափելի վիճակը, և բանտերում ու ճամբարներում ծաղկող սեռական սանձարձակ բռնությունը մանրամասնորեն նկարագրված են բազմաթիվ այլախոհների հիշողություններում ու այն մարդկանց պատմություններում, որոնք դատապարտվել են 121 հոդվածով կամ սեռական բռնության զոհ են դարձել ճամբարներում:
Ֆեոդոր Ֆելինի
«Երկնագույն» -ի հոդվածով դատապարտված ամենանշանավոր անձանցից մեկը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն է եղել: Նա բանտարկվել է 1973-ին` հինգ տարով: Ճամբարում դասվել է որպես «փետրավոր»: Ի դեպ, Փարաջանովին դա չի անհանգստացրել, որովհետև նա եղել է բացահայտ ու սկզբունքային համասեռամոլ: Այս հայտնի կալանավորի անվամբ կանոնավորապես աջակցության խոսքերով հեռագրեր են ստացվել ոմն Ֆ. Ֆելինիից: Խորհրդային Միությունում միայն ընտրյալներն են իմացել, որ դա աշխարհահռչակ ռեժիսոր է: Դա չի վերաբերել օրինապահներին: Այսպես, ուրեմն, հերթական նոր տարվա նախօրեին երբ բանտի պետի ձեռքն է ընկնում «Շնորհավորում եմ Նոր տարվա առթիվ և շուտափույթ հանդիպման հույս եմ փայփայում» բովանդակությամբ հեռագիրը` հասցեագրված Փարաջանովին, բանտի պետը կանչում է նրան ու հետաքրքրվում է, թե ով է այդ Ֆելինին և ինչ կապ ունի խորհրդային կալանավորի հետ: Գուցե լրտե՞ս է:
Փարաջանովն անմիջապես տեղում հորինում է. «Ֆեոդորի մասի՞ն եք հարցնում: Բայց նա իմ հարազատ եղբայրն է: Այո', Իտալիայում է ապրում: Այդպես է ստացվել: Մեր տատը իտալացի հեղափոխական է եղել: Դեռ հոկտեմբերիկական տարիքում Ֆեոդորին նրա մոտ են տարել ու թողել են նրա խնամքին: Եվ Ֆեդյայի ազգանունն էլ տատիկի ազգանունն է` Ֆելինի: Դա «անկոտրում» է նշանակում»: Ֆեոդորն ուզում է Նոր տարում գալ ինձ շնորհավորելու, չէ՞ որ վաղուց եղբորը չի տեսել: Ու նաև ուզում է կալանավորների համար դասախոսություն կարդալ այն մասին, թե Իտալիայի պրոլետարիատն ինչպես է նշում նոր տարին: Այնպես որ մտածեք` ձեզ պե՞տք է արդյոք դասախոսություն եղբայրական Իտալիայից, որը մեր բանտին հնարավորություն կտա փառաբանվել որպես Նոր տարին ամենագրագետ ձևով կազմակերպած բանտ: Կամ գուցե հարկավոր չէ՞»:
Բանտի ղեկավարությունը գայթակղիչ առաջարկի մասին հայտնում է վերևներին: «Բանտարկյալ Փարաջանովի հարազատ եղբոր` լուսավորության ոլորտի իտալացի աշխատող Ֆեոդոր Ֆելինիի ժամանման հարցը» երկար ժամանակ համաձայնեցվել է վերադաս օրգանների հետ, մինչև որ Մոսկվայում վերջապես հասկացել են, որ դա խարդախություն է…Եվ արդյունքում Փարաջանովը նոր տարին առանց Ֆելինիի է նշել:
«Երկնագույն» ցուցակներ
Եվս մեկ հանրահայտ երկնագույն կալանովոր է եղել Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնային Սոցիալիաստական Հանրապետության ժողովրդական արտիստ Զինովի Կորոգոդսկին: Բայց արվեստի ու կինոյի ոլորտի շատ ու շատ նույնասեռականների ոստիկանությունն ու ԿԳԲ-ն ձեռք չի տվել` թեպետ նրանց բոլորի մասին կազմած գործեր ունեցել է: Լենինգրադի դատախազության մի նախկին քննիչ պատմել է, թե ինչպես, երբ մի անգամ հերթապահել է Լենինգրադի ԿԳԲ-ում, պատահաբար աչքովն են ընկել «երկնագույնների» ցուցակները: Այդ ցուցակներում եղել են «ժողովրդականի» կոչումով դերասաններ, բանաստեղծներ, գրողներ և, իհարկե, քաղաքական գործիչներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր