Այս անգամ, երբ մենք թռչենք Լուսին, դա կլինի ոչ թե պարզապես այց, մենք պատրաստվում ենք մնալ

«Այս անգամ, երբ մենք թռչենք Լուսին, դա կլինի ոչ թե պարզապես այց, մենք պատրաստվում ենք մնալ», — ասել է նա:
Նրա խոսքով՝ Վաշինգոտնը 100 տոկոսով հավատարիմ է այդ նպատակին, իսկ ստացված փորձը հետագայում կօգնի մարդ ուղարկել Մարս:
Բացի այդ Փենսը հավելել է, որ Թրամփի վարչակազմը լիովին աջակցում է ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագրին:
«Մենք հասկանում ենք, որ այդ ժամանակ, երբ մենք թռչենք Մարդ, իսկ ամերիկացինմերը կթռչեն Մարս, մենք պետք է նոր տեխնոլոգիաներ, նոր սարքավորում մշակենք եւ նոր փորձ ձեռք բերենք, որը մենք կարող են ստանալ միայն Լուսնի վրա», — ասել է նա:
Փենսը նաեւ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կկարողանա Կարմիր մոլորակ մարդ ուղարկել դեռ իր դարաշրջանում:
«Չեմ կարծում, որ կարող են ինչ-որ կասկածներ լինել այն հարցում, որ Մարսում կհայտնվենք մեր սերնդի ժամանակաշրջանում: Սակայն այդ գործում հիմնաքար կլինի դեպի Լուսին վերադարձը, նոր տեխնոլոգիաների եւ նոր մեթոդների մշակումը մեկ այլ մոլորակում մարդու երկարատեւ գնտվելու համար», — ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգները ավարտել է «Օրիոն» բազմանգամյա օգտագործման տիեզերանավի ուղղությամբ աշխատանքը եւ մտադիր է «Արտեմիսի» առաքելության շրջանակում այն ուղարկել Լուսնի շուրջ թռիչքի: