Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և նա պետք է անհապաղ ազատ աձակվի․ դա են փաստում ՄԻԵԴ նախադեպերը

Ոչ միայն այն պատճառով, որ նրա աջակիցները աղմկոտ պիկետ անցկացրեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Կարծես չկայացած նիստին և պիկետին ընդառաջ, սոցիալական ցանցերում մասնագիտական տարատեսակ քննարկումներ ծավալվեցին հարցի շուրջ, որոնց ընթացքում /մենք ուշադրությամբ հետևում էինք/ մասնագետներից մեկը վերնագրել էր իր միտքը հետևյալ կերպ․ «Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ աձակվի․ ՄԻԵԴ նախադեպ»։
Ահա թե ինչպես է բացատրել իր միտքը վերնագրի հեղինակը․ «Ինչպես հայտնի է, պարոն Քոչարյանին քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղսագրվում է մի արարք, որը 2008 թվականի դրությամբ հանցագործություն չիհամարվել:
ՀՀ դատախազությունը ժամանակին հանգել է այն եզրակացության, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու միջոցով իշխանությունը յուրացնելը և սահմանադրական կարգը տապալելը, որպես առանձին հանցակազմ չեն նույնացվում, այլ վերջինս իրենից ենթադրում է նոր հանցակազմ, համեմատության մեջ ավելի խստացնող մոտեցումներով և ավելի լայն շրջանակով: Այդ իսկ պատճառով հաշվի առնելով նման դեպքերում հետադարձ ուժի արգելման սկզբունքը, քրեական հետապնդումները 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած արարքների վերաբերյալ դադարեցվել են («7-ի գործ»), այլ ոչ թե վերաորակվել են նույն օրենսգրքի 300.1 հոդվածով:
Սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում ՀՀ դատախազությունը որդեգրել է տրամագծորեն հակառակ մոտեցում, առանց որևէ օբյեկտիվ բացատրության ու հիմքի և որոշել է քրեական հետապնդումը շարունակել:
Այստեղմեղադրանքի կողմը պնդում է, որ ներկայում գործող քրեական օրենսգրքի 300.1հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) դիսպոզիցիան լիովին ընդգրկվում էր 2008թ. գործող քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (Պետական իշխանությունը յուրացնելը) դիսպոզիցիայի մեջ: Դա չի համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չի բխում օրինականության սկզբունքից, քանի որսահմանադրական կարգի տապալմանայնպիսի սահմանում, և առհասարակ հանցակազմի տարրերը որևէ կերպ առկա չեն եղել ներկայիս 300.1 հոդվածում, որը 2008 թվականին գոյություն չի ունեցել: Այսինքն՝2008թ. անձը չէր կարող կանխատեսել, որ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-դ հոդվածի առաջին մասովնախատեսված որևէ նորմի փաստացիվերացումը հանդիսանում է սահմանադրականկարգի տապալում:
ՄԻԵԴ-ը հստակ սահմանումէ, որ. «հոդված 7-ը չի սահմանափակվում միայն արգելելով քրեական օրենքին հետադարձ ուժ տալը ի վնաս մեղադրյալին:
Այն նաև ավելի ընդհանրական սահմանում է այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործություն և նախատեսել պատիժ և այն սկզբունքը, որ քրեական օրենքին չպետք է տրվի տարածական մեկնաբանություն՝ ի վնաս մեղադրյալի, օրինակ` անալոգիայի կիրառման միջոցով, և սրանից հետևում է, որ հանցանքը պետք է հստակ սահմանված լինի օրենքով»:
Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն դա քրեական հանցագործություն չի համարվել։
Այս սկզբունքը նախատեսում է նաև, որ չի կարելի կիրառել ավելի ծանր պատիժ, քան այն, որն օրենքով կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:
ՄԻԵԴ-ը իր բազմաթիվ վճիռներում անդրադառնալով ՄԻԵԿ 7-րդ հոդվածով սահմանված սկզբունքին սահմանել է, որ նման դեպքերում փոփոխված օրենքը պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպես, որպեսզի ապահովի արդյունավետ պաշտպանություն կամայական քրեական հետապնդումից, դատապարտումից և պատժից։
Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և նա պետք է անհապաղ ազատ աձակվի․ դա են փաստում ՄԻԵԴ նախադեպերը»:
Հավելենք նաև, որ երեկ սոցիալական հարթակներում քննարկման առարկա էր դարձել նաև «Լիվիիկն ընդդեմ Էստոնիայի»գործը, որն ուղիղ նախադեպ կարող է դառնալ Քոչարյանի գործով և որտեղ հետադարձ կարգով օրենքի կիրառումը հակաօրինական է ճանաչվել ՄԻԵԴ կողմից՝ վերը նշված պատճառներով: